Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սակայն տակաւին երկնչիմ յարդարադատ դատաւորէն և օր ըստ օրէ ինձ թուի լսել զձայն զահաւորն թէ տուր զհամար տնտեսութեան քո… Ուրեմն գալոց են հռովմայեցիք փրկել զաշխարհն և զազգն ձեր։ Բայց զիարդ ձեր ազինքն պատրաստ արարին նոցա զճանապարհ, կամ յորժամ համարեն առնուլ ի նոցանէ զհանգիստ և զբարերարութիւն զայս մեծ։ Մի՞թե յորժամ պղծեալ զդաշինս հնագոյն միաբանութեան՝ ընդդէմ զինքն Պետրոսի և Սեղբեստրոսի սուրբ աթոռոյն։ Ո՞վ իցէ այսքան յիմար, որ զայդպիսի թշնամական պատրաստութիւն համարիցէ զոլ յարմար ոգնական հրաւիրումն հռովմայեցւոյն առ ի փրկել զաշխարհն հայոց»[1]

Բոլորովին գայթակղեցուցիչ խոստումներ, վորոնք գալիս եյին շահագործելու հայ կղերական դիվանագատության այն հերյուրանքը, թե հռոմայեցիները կամ ֆրանկները պիտի գան ազատելու Հայաստանը։ Կաթոլիկ կրոնավորներն իրենք չեյին հնարել այդ գայթակղությունը և միայն միջոց եյին դարձնում նրան՝ լուսավորչականությունը տապալելու համար։ Իսկ հայ կղերական դիվանագիտությունը, բռնված իր սեփական ցանցի մեջ, այժմ կարիք եր գզում ինքնապաշտպանության՝ կատաղության ծայրահեղ նշանաբանի տակ. «Ավելի շուտ մահմեդական դարձեք, քան Ֆրանկ կամ հռովմայեցի»[2]): Այս չափազանց խիստ եր ասված և կարող եր խռովեցնել հավատացողներին, ուստի քաղաքական գայթակղությունը հերքելու համար լուսավորչական կղերը հանդես եր հանում վիճաբանական ուրիշ միջոցներ ել, դարձյալ ելի խիստ ու միանգամայն անհաղթ, բայց գաղափարախոսական ավելի դյուրատար վոճով։ Բանը հաճախ գալիս հասնում եր այն կետին, վոր լուսավորչական բարեբախտություն եր հայտարարվում այն հանգամանքը, վոր հայերը հալածվում են ու տանջվում և կից դրա հետ ապացուցվում եր, վոր հայերը կարոտ ել չեն քաղաքական ազատության։ Այս կողմից նշանակելի յե մի գաղափարախոսություն, մանավանդ, վորի հեղինակն եր 18֊րդ դարի անվանի հոգևորականներից մեկը, Գեորգ Մխլայիմյանը։ Ահա ինչ եր նա գրում.

«Ով մեծի խելագարութեանդ, գիտես, ով տգետ, զի անկումն թագաւորութեան ոչ եթէ հերձուածոց նշանակ է, այլ նշանակ Է ճշմարտութեան հաւատոյ մերոյ։ Քանզի տերն մեր յայտնի ասէ՝ թէ թագաւորութիւն իւր և աշակերտացն իւրոց ոչ ե յաշխարհէ աստի։ Նմանապէս առաքեալն ասէ, թէ հաւատացեալն հանապազ ի հալածանս կայցեն։ Վասնորոյ անկումն թագավորութեան աշխարհիս ցուցանէ մանավանդ թէ մեք Քրիստոսի ճշմարիտ հաւատացեալքս աշակերտեմք, նման առաջին հաւատացելոց և աշակերտացն Քրիստոսի: Դարձյալ գիտելի է, զի արևելեան քրիստոնեայք թէպէտ առանց թագաւորութեան են, սակայն առաւել երջանկութիւն և անդորրութիւն ունին քան զնոսա, որք

  1. Հատ. 11, յեր. 296.
  2. Du Mans, p. 329.