Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդթագաւորությամբ են։ Ես բազում անգամ լուայ ի ֆռանկաց, որք երանէին զարևելցի քրիստոնեայսն՝ ասելով թէ յետ տալոյ զհարկս Ե (5) կամ ժ (10 ղուռուշ է մի տարին, ասլա հանդարտ ի խնդութիւնս և յուրախութիւնս ՜շրջին» Իսկ երբ միւս քրիստոնեայք բռնադատին գնալ ի պատերազմ բնդդէմ եղբարց իւրեանց և սուր քարշելով ընդդէմ խաչին մեռանին, որոց զանտանելի թշուառութեանց լիովին խօսել ինձ ոչ է հարկ աստէն, քանզի բազում այն է որ ոչ միայն ի սիրոյ, այլ և քաղցուէ մեռանին։ Եւ այս պատահի ոչ թէ ի պակասութենէ կերակրոց, զի յամենայն քաղաքին լի են կերակրօք, այլ իպակասութենէ արծաթոյ, զոր յափշտակեն ի ձեռաց աղքատաց հարկապահանջքն թագաւորաց։ Արհեստաւորք և ռէնջպէրք թէ շահին ի միում աւուր Ի (20) ստակ, զժ (10) սլարտ են տալ թագաւորին: Նմանապէս և վաճառական մի, որ ի ձեռս իւր ունի Ռ (1000) ղուրուշ, պարտի տալ ամ յամե Բճ (200) ղուրուշ։ Ըստ այսմ և այլք ըստ մեծութեան ընչից իւրեանց պարտավորին վճարել: Եւ յորժամ ոչ կարողասցին հատուցանել զայսպիսի անտանելի հարկս, յայնժամ հարկահանք թագաւորաց յափշտակեն զկահ և զկարասիս նոցա և թողուն զնոսա մերկ և չքաւորս և այսպիսի թշուառութիւնք նոցին գրեթէ անդադար են. քանզի անդադար է պատերազմ ի մեջ նոցա: Իսկ մեք՝ գոհութիւն Աստուծոյ, ոչ երբէք տեսանեմք զայսպիսի թշուառութիւնս. և թէ փորձութիւն ինչ պատահեսցի մեզ իձեռաց տաճկաց ևս, այն վասն հավատոյ և վասն անուան Յիսուսի Քրիստոսի է:»[1]

Այսպես քննադատել գիտեր արևելցի ռայան Լուի 14-րդի և նրա նման ուրիշ շատերի վոսկեզոծ և յերփներանգ շպարված թագավորության եյությունը։ Յեվ այս բուրժուական և արիստոկրատական կարգին, այնուամենայնիվ, անելու ուրիշ բան չեր մնում, բայց միայն բաց չթողնել Քրիստոսի ոձիքը և դրանով շահի աղբյուր դարձնել այդ արևելցի ռայան։ Ինչ ել կարողանար խոսել սրա լեզուն, կար և հավիտեան մնում եր այդ լեզվի տիրոջ «Հոգին», վորը փրկելու յեր տալիս արևմտցի պրոպագանդիստը։ Լուի 14-րդի կարգակից յեզվիտները գործի եյին լծվում ամբողջ Արևելքում, ուր, ինչպես և ամենուրեք, նրանք մտնում եյին գառնուկներ, դառնում եյին կեղեքիչ գայլեր, մինչև վոր հալածական եյին լինում շների պես և թռչում եյին ուրիշ տեղեր՝ արծիվների նման։ Ամեն տեղ նրանք լավ ընդունլություն եյին գտնում, վորովհետև լավ վաճառականներ եյին և ֆինանսիստներ, հմուտ բժիշկներ եյին և բազմակողմանի գիտնականներ, բայց ամեն տեղ ել խռովություններ ու թշնամություններ եյին հարուցանում «հոգիներու վորսը» յեզվիտաբար տանելու պատճառով։ Յեվ հայերը բացառություն չեյին կազմում։ Երզրումի և Բաղեշի մեջ նրանք վոտքի կանգնեցին և իրանց միջից դուրս արին յեզվիտներին։

  1. «Արարատ» ամսագիր Եջմիածնի, 1871, յեր․ 129-139․