Էջ:Khoja Capital.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպիսի մարգարիտներ այդ մեծ ծովի ափերին, վորպիսիներից մեկն ե Մարսեյլ նավահանգիստը։ Յերբ ամբողջ այդ Լըվանը մտավ ոսմանյան թյուրքերի տիրապետության տակ, ֆրանսիական թագավորներն առաջինը յեղան, վոր իրանց առևտրի շահերի համար սկսեցին բարեկամանալ սուլթանների հետ՝ նրանցից բացառիկ առևտրական արտոնություններ ստանալու համար, վորպեսզի ֆրանսիական առևտրական կապիտալը միակ տիրապետող ուժը լինի արևելյան ջրերում։ Այս արտոնությունների դաշնագրերն ստացան կապիտուլասիոն անունը։

Սակայն ֆրանսիական այս հնարագիտությունը Ֆրանսիայի մենաշնորհ չմնաց։ Ուրիշ առևտրական կապիտալներ (անգլիական, հոլլանդական) միևնույն դաշնագրական յեղանակով կպան չաղ պատառին և Լըվանի ջրերում բոլորվեց մի մրցակցություն, վորի մեջ ֆրանսիական առևտուրը յետ եր մղվում։ 17-րդ դարի սկզբում Կ. Պոլսի մեջ մնացել եյին միայն յերկու ֆրանսիացի վաճառականներ։ Արևելքի բոլոր շուկաներում մահուդի առևտուրն անցել եր անգլիացիների և հոլլանդացիների ձեռքը։ Ֆրանսիական կառավարությունն աշխատում եր մենավաճառ ստեղծել ֆրանսիացի վաճառականների համար թյուրք սուլթանների ձեքով, բայց այս չհաջողվեց նրան և այն, ինչ կարողացավ նա անել, վերանորոգումն եր նախկին կապիտուլասիոնի, վոր տեղի ունեցավ 1603-ին:

Այսպես եր դրությունը, յերբ սկսվեց Լուի 14-դի թագավորությունը։ Այդ թագավորության ժամանակ հռչակված պետական գործիչներից մեկն եր Կոլբերը, ֆինանսների մինիստր, վոր իր յեռանդուն գործունեյությամբ մի նոր դարագլուխ բացավ Ֆրանսիայի տնտեսական զարգացման համար։ Վաճառականի վորդի, ինքն ել մի ժամանակ վաճառական, նա բարձրացրեց և ուժեղացրեց ֆրանսիական բուրժուազիան, ստեղծելով արդյունաբերական նորանոր ճյուղեր։ Առանձնապես մեծ նշանակություն նա տալիս եր առևտրին։ Ֆրանսիական արտաքին առևտուրը շատ նեղված եր հոլլանդական և անգլիական առևտրական կապիտալների կողմից, վորոնք կազմակերպել եյէն խոշոր և ուժեղ ընկերություններ Արևելյան (ավելի ճիշտ՝ ասիական) Հնդկաստանի և Արևմտյան Հնդկաստանի (Ամերիկայի) հարստությունները շահագործելու համար։ Կոլբերն այդպիսի ընկերություններ կազմեց Ֆրանսիայի համար ֆրանսիացի վաճառականներից: Կազմակերպչական խոշոր գործունեյություն մտցրեց նա և Լըվանի առևտրի մեջ։ Մարսեյլը դառնում եր ազատ նավահանգիստ