Էջ:Khoja Capital.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չհասցրեց»։ Յեվ խորաթափանց ֆրանսիացին շատ լավ հասկացել եր միջավայրը։ «Խղճմտանքով խոսելով, շարունակում ե նա,— հայերը և արևելյան մյուս քրիստոնյաները հավատարիմ են իրենը հաւատին միայն շնորհիվ իր անց դաստիարակության, վորովհետև խելացիորեն բացատրել— ինչու՞ համար են իրանը իրանց քրիստոնյա համարում՝ բոլորովին անկարող են։ Հայերը յերեխայությունից սովորում են ասել Քրիստոս, խաչակնքել յերեսը և պաս պահել, և շարունակելով միևնույնը և չափահաս ժամանակ, հաստատապես հավատում են, թե միայն այդ ծեսերի կատարման մեջ ե բովանդակվում և քրիստոնեյության ամբողջ եությունը»[1])։ Այսպես եր ամբողջ ժողովուրդը։ Յեվ նրա համար, իհարկե, վոչինչ նշանակություն ունենալ չեյին կարող կատաղի, աշխարհավեր վեճերը Լևոնի տոմարի, մի կամ՝ յերկու բնության, բաժակի մեջ ջուր խառնելու կամ չխառնելու մասին։ Այս անհեթեթությունները յերկու կողմի կղերի գործունեյությունն եյին կազմում, կռիվ ու թշնամություն բորբոքում՝ անսահման չափերով։

Բայց Մարսեյլը կարող եր կորցնել իր նշանակությունը։ Այս վտանգն ստիպում եր Լուի 14-դին Արևելքը դեպի իրեն քաշելու համար միացնել կաթոլիկ պրոպագանդին մի խաչակրական ծրագիր, վորն արդեն խելքահան պիտի աներ և հայ կղերական դիվանագիտությունը։

9.

Յերբ Պարսկաստանում գործող ֆրանսիական վարդապետները, ավելի կոմիվոյաժյորներ, քան Հիսուսի գործակալներ, արձանագրում եյին այն վտանգը, վոր սպառնում եր Մարսեյլին, մենք պիտի ներկայացնենք մեզ այն ամբողջ անհանգստությունն ու հուզմունքը, վորը պատճառում եյին այդ խոսքերը ֆրանսիական կառավարության։ Նրա համար մենք պիտի մի րոպե վերակենդանացնենք մեր հիշողության մեջ առևտրի ընդհանուր դրությունն Արևելքի (Levant) մեջ 17-րդ դարում և Ֆրանսիայի դերը նրա մեջ։

Լըվան անունով հասկացվում եր Միջերկրական ծովի ամբողջ արևելյան ավազանը, այն հռչակավոր աշխարհամասը, վոր նախապատմական և հնագույն պատմական դարերում մարդկության համար ամենախոշոր քաղաքակրթական դերն ե կատարել և միշտ ել եղել ե միջազգային առևտրի նշանավոր շուկա, ստեղծելով

  1. «Путешествие Шардена», Тиф., стр 250-251: