Էջ:Khoja Capital.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նուանտելի բերած պահանջները։ Լուի 14-դը դժգոհ եր մանավանդ այն բանից, վոր ֆրանսիական վաճառականները մաքս տալիս եյին 5%, մինչդեռ հոլլանդացիներից և անգլիացիներից ստացվում եր միայն 3%: Առաջին պահանջն այն եր, ուրեմն, վոր ֆրանսիացիներն ել 3% վճարեն։ Յերկրորդ պահանջն այն եր, վոր Լուի 14-դը ճանաչվի միակ հովանավոր Թյուրքիայում ապրող բոլոր կաթոլիկների։ Յերրորդ պահանջը Կոլբերի առևտրական ծրագիրն եր Հնդկաստանի վերաբերմամբ։ Մարսեյլի համար Հնդկաստանի ամենակարճ ճանապարհն եյէն Յեգիպտոսը և Կարմիր ծովը։ Ուստի պահանջում եր, վոր Սուլթանը ֆրանսիական նավերին ճանապարհ տա Կարմիր ծովով, ապա ցամաքային ճանապարհով ապրանքները փոխադրվեն Ալեքսանդրիա, վոր պիտի այդպիսով դառնար ապրանքային մթերանոց[1]):

Մեծ վեզիր Քեոփրուլու Ահմեդը, լսելով այդ պահանջներն, ասում եր Նուանտել դեսպանին. «Դուք շատ գովում եք ձեր թագավորի մեծությունը, ինչպե՞ս ե մի այդքան, ձեր ասածին պես, հզոր վեհապետ կարողացել այդքան ջերմություն մտցնել վաճառականների անարգ շահերի համար»[2]):

Պահանջները մերժվում եյին, Լուի 14-դը կատաղում եր և հարկադրելու միջոցներ եյէն փնտրում Վերսայլի պալատի մեջ. ժողովի եյին կանչվում վաճառականները և այլ գիտական անձինք, վորոնք հավաքվում եյին Մարսեյլում և վճռում եյին, վոր թագավորը պիտի գործի ուժով. բավական ե, ասում եյին նրանք մի քանի նավով փակել Դարդանելը, և Կ. Պոլիսը կմեռնի սովից և այնտեղ ապստամբություն կծագի հոգուտ ֆրանսիացների։ Վաճառականներն ապահովություն եյին տալիս, վոր այդ բռնի գործողությունների ժամանակ Ֆրանսիան կարոտ չի լինի Լըվանի ապրանքներին, վորովհետև Մարսեյլի և Պրովանսի նահանգի ուրիշ մթերանոցներում այնքան ապրանքներ կան, վոր բավական են տասը տարվա համար[3]):

Թվում եր, թե միջադեպը պիտի հանգե մի նոր վաճառականական պատերազմի։ Յեվ վորովհետև հակառակորդը թյուրքն եր, ուստի կաթոլիկական մոլեգնությունն ամենայն հեշտությամբ տալիս եր նրան կրոնական կերպարանք։ Նախկին խաչակրաց արշավանքների հմայքը, վորի պաշտպանն ու պահապանը Հռոմի պապն եր, նորից սավառնում եր Ֆրանսիայի արքունիքում և

  1. Masson, p.186
  2. Salnt-Priest p 300.
  3. Theophil Lavallee-«Nisloire del Empire Olloman».Paris.18 5. p.321