անդիմադրելի մղումներ եր ստանում այն մեծ քաղաքական, համաշխարհային նշանակություն ունեցող փոփուխություններից, վորոնք յերրորդ դարի կեսից մինչև չորրորդի կեսը տեղի ունեցան Առաջավոր Ասիայում, այլակերպելով դիրքերն այդտեղ տիրապետող յերկու մեծ պետություննհրի-Հռոմի և Իրանի և նրանց մեջ յեղած փոխհարաբերությունները։ Իրանում ջնջվում եր պարթևների թագավորությունը, վոր տոհմատիրական ցեղային դրությունից անցել եր ավատական տնտեսակարգին[1],) և ամբողջ այդ ահագին պետությունը հպատակվում եր Սասանյան ցեղին, վոր պետական աշխարհավարության հիմք եր դարձնում ազգայնական զրադաշտական կրոնը, ընդգրկելով ռազմատենչ քաղաքականություն, մանավանդ Հռոմի դեմ և վերականգնելով այն հին համառ պատերազմը, վորի նպատակն եր դարձյալ հինը-դուրս մղել Հռոմը Միջերկրական ծովի արևելյան ավազանից և վերահաստատել այնտեղ պարսկական տիրապետությունը։ Հռոմն ել, իհարկե, իր հին նվաճողական ավանդույթններին եր հետևում և, ինչպես միշտ, ասիական ռազմադաշտի առաջավոր դիրքեր նկատում Հայաստանն ու Միջագետքը։ Յեվ, ինչպես այս կրկնվել եր հնուց, այդ յերկու սահմանաբաժան դիրքերն ել, Հայաստան թե Միջագետք, ձեռքից ձեռք եյին անցնում, մերթ Հռոմին և մերթ Իրանին, նայած թե ինչ եր բերում պատերազմական բախտ կոչված բանը։
Հայաստանը, յերկու վիթխարի մրցակիցների մեջ տրորվող մի թույլ քաղաքական կազմակերպություն, անկախություն, իսկական մտքով չուներ, այլ կազմում եր փոխարքայություն մերթ Հռոմի և մերթ Իրանի տիրապետության տակ և համապատասխան այս փոփոխության յենթարկվում եր Իրանի և Հռոմի վոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ազդեցության։ Ի՞նչ կարող եր նա ստանալ իր այդ դիրքերից։
Պարթևական Իրանը շատ մոտ եր Հայաստանին` հարազատության կապերով կապված, շնորհիվ այն քաղաքական կազմակերպության, վոր նա տվել եր հայերին։ Այդ կազմակերպությունը թագավորություն եր, պարթևական կերպարանքով։ Իրանց ահագին պետությունը Իրանի պարթև Շահերը կառավարում եյին վոչ թե խիստ կենտրոնացման յեղանակով, ինչպես անում եյին Աքեմինյան դինաստիայի Շահերը, այլ տեղական լայն ինքնավարությունների կամ փոխարքայություեների սիստեմով։ Այդպիսի փոխարքայություններ պարթև թագավորներն ունեյին
- ↑ A Chrestiensen-,L.Empile Jes Sassani des, Kobenhove 1907. p. 7.