Իրանի պետության զանազան կողմերում մինչև տասնևութ [1]) և դրանցից մեկն եր Հայաստանը։ Այդ ինքնավարությունները շատ ընդարձակ եյին։ Փոխարքան իր յերկրի մեջ վասսալ թագավոր եր, հարկ եր տալիս Իրանի թագավորին, վոր այդպիսով դառնում եր Շահինշահ (արքայից արքա) բացառիկ իրավունք ուներ դրամ կտրելու։ Փոխարքաները միշտ լինում եյին պարթևական թագավորող տանից և այդ պատճառով նրանք իրար հետ կապված եյին ազգականական զգացմունքներով։ Այս` պարթևական սիստեմի առանձնահատկությունն եր կազմում։ Հասկանալի յե, վոր այս տեսակ քաղաքական կազմակերպության հողի վրա հեշտ կարող եր զարգանալ պարսիկ և ինքնավար տեղերի տիրող դասերի, այն ե` ազնվականության մեջ մերձեցում, վոր շատ հաճախ վերածվում եր խնամիական կապերի։ Բայց մերձակցությունը մենակ քաղաքական շահերի բերմունք չեր, այլ և տնտեսական շահերի մեջ իրար շատ եյին մոտ։ Առանձին դեր այս կողմից կատարում եր ձիաբուծությունը Մուղանի դաշտում և Կասպից ծովի հարավ-արևմտյան կողմերում:[2])
Ավելորդ ե ասել, թե յերկու յերկրների հարազատ մերձակցությունը ամփոփում եր գտնում տնտեսավարական մի ընդհանուր ձևի ավատականության մեջ, վոր հատուկ եր վոչ միայն Իրանին, այլև հարևան մյուս յերկիրներին։ Այսպիսով, ուրեմն, անասնապահությունը կամ արոտային տնտեսությունը, վոր տիրում եր Հայաստանի մեծագույն մասում, քաշում—տանում եր հայ ավատականության խոշորագույն մասի համակրությունը դեպի պարթևական Իրանը, մի հանգամանք, վոր այնքան աչքի ընկնող ե յեղել հռոմեյական աշխարհում, վոր նրան իր տարեգրության մեջ արձանագրել հարկ ե համարել այնպիսի մի պատմիչ, վորպիսին ե Տակիտոսը։ [3])
Հիմա տեսնենք մյուս կողմը-Հռոմը: Սա արդեն մի յերևույթ ե, բոլորովին խորթ Արևելքին, ծնվել ու մեծացել ե Յեվրոպայում, ոժտված ե բարձր կուլտուրայով, զինվորական կազմակերպությունը և արշավներ գործելու արհեստը հասցրել ե ժամանակի տեսակետից կատարելագործության, ապրում ե պատերազմներով, հաղթում ե ու հարստանում աշխարհներ կողոպտելով, միլիոնավոր մարդիկ ստրկության վերածելով ու իրեն ծառայեցնելով։