Այդ գործակալների մեծ մասը յեզվիտներից եր: Հարց ու փորձի, տեղն ու տեղը կատարած ուսումնասիրության միջոցով հավաքվում եյին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։ Այսպես, կային հետևյալ տեսակի զեկուցումներ.«Թե ինչ ուժեր են անհրաժեշտ Կ.Պոլիսը հրդեհելու համար, հետևելով նորին մեծության հրագհանդներին»․-«Թե ինչ միջոցներով նախապես վերադարձնել դեսպանին և ուրիշ ֆրանսիացիներին» և այլն[1]։ Ծրագրվում եր, վոր Թյուրքիայի տեղ կազմվի մի նոր պետություն, վորի գլուխը պիտի անցներ մի ֆրանսիական թագավորազուն։ Արևելյան քրիստոնյա ժողվուրդները պիտի ապստամբության միջոցով նպաստեյին ֆրանսիական արշավաքին։
Այս պատրաստություններն, իհարկե, ծածուկ չեյին մնում թյուրք կառավարությունից։ Լուրեր եյին հասնում Կ. Պոլիս, թե Լուի թագավորը պատրաստվում ե պատերազմ բերել Բոսֆորի ափերը: Այս լուրերը հուզմունք, վոչ իսկ անհանգստություն չը պատճառեցին։ Գիտեյին, վոր Վերսայլի պալատում ժամանցի համար սարքված մի խաղ եր այդ «խաչակրությունը»։ Կոլբերը չթողեց, վոր իր վեհափառ տիրոջ քիմքը պարարող ծրագիրը թղթից և զրույցից մի քայլ առաջ գնա: Հետզհետե Լուի 14—րդը մտավ ֆրանսիական ավանդական քաղաքականության հունը, այսինքն՝ բարեկամացավ Թյոլրքիայի հետ։
Բայց և այնպես, յեղածը մի շարժում եր, վոր խոր ազդեցություն ունեցավ թյուրքական Արևելքում։ Բալկանյան թերակղզում այդ ազդեցությունը հրահրում եր զինված ապստամբական գործողություններ Թյուրքիայի դեմ։ Իսկ Ասիայում ֆրանսիական պրոպագանդը սաղմնավորում ե հայերի մեջ այն յերկարատև հասարակական շարժումը, վորը հայտնի յե «Ազատագրական շարժում» անունով։
Ահա ինչ հանգամանքների մեջ կազմավորված ծնունդ ե ներկայացնում մեզ այդ շարժումը:
Մենք արդեն գիտենք, թե հայ կղերական դիվանագիտությունն ինչ արժեքավոր զենք եր ստեղծել, իր արևմտամոլական պաշտամունքի տևականության տեսակետից, իր իսկ ձեռքով հերյուրած և Ներսես Պարթևին վերագրած մարգարեյությունը՝ Յեվրոպայի քրիստոնեության կատարելիք ազատարար դերի մասին։ Գիտենք նույնպես, թե կաթոլիկ պրոպագանդը վորքան ամուր բռնած եր պահում իր ձեռքում այդ հին ավանդությունը,
- ↑ Lavallee.p.324