Էջ:Khoja Capital.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագավոր կշինե ու այդպես կվերադարձնե իր հայրենիքը, բայց այս պապական մի զավեշտ եր, ուրիշ վոչինչ:

17-րդ դարի յերկրորդ կեսում դրությունն այլևս այն չեր, ինչ Ստեփանոս և Միքայել կաթողիկոսների ժամանակ։ Այժմ արդեն կաթոլիկ պրոպագանդն ինքն եր յեկել մտել Եջմիածին, բերելով իր հետ Լուի 14-րդի խաչակրության համբավն ու խոստումները: Հակոբ կաթողիկոսն ավելի միամիտ գտնվեց իր յերկու նախորդներից և մտածեց, թե իրան մնում ե միայն կաթոլիկանալ՝ խոստացած բարիքներն ստանալու համար։ Այս հաջողությունը կաթոլիկ պրոպագանդը ձեռք եր բերում վոչ միանգամից և հանկարծակի, այլ տարիների նախապատրաստության միջոցով։ Հակոբին դարձի բերելու գործը Կղեմես 10-րդ պապը հանձնել եր Պիսկոպո կրոնավորին և Պետիկ անունով կաթոլիկ հային, վոր Նախիջևանի ունիթորներից[1] Նրանք գնացին Յերևան և գործի կպան։ Հաղթությունը խոշոր եր, դարերով չտեսնված։ Կաթոլիկական աշխարհակալ աստծուն, վերջապես, հաջողվում եր վորսալ իր ամենահամառ հակառակորդներից մեկին, լուսավորչական կղերապետին։ Առանց պայմանների չեր, իհարկե, այս անձնատվությունը, և առաջին պայմանն եր Հայաստանի ազատությունը: Մի իտալացի միսիոնար գրում եր.

«Հակոբը թշնամի մահմետականաց կըսեր թե կհուսա տեսնել և հետո գոհ մեռնել՝ թյուրքերու խրոխտանքը ջախջախված քաջ պարսկահայերեն հռոմեյացոց ամենազոր բազկին հետ»։

Այս խոսքերը վերաբերվում են 1676 թվականին, յերբ, ինչպես յերևում ե, բանակցություններ եյին մղվում մի կողմից Հռոմի, մյուս կողմից՝ «քաջ պարսկահայերի» հետ:

Ովքե՞ր եյին այսպիսի անուն կրողները։ Հետագայի ամբողջ պատմությունը ցույց ե տալիս, վոր «քաջ պարսկահայեր» անվան տակ հասկացվում եյին հյուսիս–արևելյան լեռնագավառների, այսինքն՝ Ղարաբաղի հայերը։ Այստեղ, ուրեմն մենք ունենք մի փոքրիկ ծրագրային մանրամասնություն.-Հայաստանի ազատագրությունը պիտի կատարվեր այս ընդարձակ լեռնագավառի ազգաբնակության ապստամբացման միջոցով, վոր տեղի պիտի

  1. Այս և հետևյալ տեղեկությունները, վորոնք մինչև այժ հայտնի չեյին հայ պատմագրության, հաղորդում ե իր մեջ քարոզիչ (ֆրնցիսկյան) միսիոնարների ճանապարհորդության նկարագրությունը հետևյալ վերնագրով. „Raguaglio del viaggio fatta da Padri dell Ordin. Predicatori inviati dalla sacra Congr gangion de Propag nda Fide Nolla Tart ria Minore I anno 1662“: Այս հազվագյուտ գիրքը գտնվում ե Վենետիկի ս. Մարկոսի մատենադարանում, ուր մենք տեսանք նրան 1908-ին և մեզ համար թարգմանություններ արավ Մխիթարյան վարդապետ Կարապետ Տեր-Սահակյանը: