Էջ:Khoja Capital.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ունենար Յեվրոպայից արշաված զորքի հովանավորության տակ: Մի սկզբունք եր այս, վոր ազատագրական ծրագիրների հիմքն եր դառնում ամբողջ 18-րդ դարի ընթացքում, բայց յերբեք չիրագործվեց ամբողջությամբ։

Իսկ Հակոբ կաթողիկոսը հավատաց, թե ֆրանսիական խաչակրությունն արդեն իսկ դռների մոտ ե, և իր դավանափոխության հանդեսը չուշացրեց այլևս։ Մեր աղբյուրը շարունակում ե.

«1676-ի ապրիլի 2-ին, ավագ հինգշաբթի, Եփմիծային (Եջմիածնի) իր պատրիարքական յեկեղեցվույն մեջ, անթիվ ժողովրդյան առջև, հ. Պիսկոպոյի առջև ծնրադրելով, հրաժարեցավ մի առ մի նզովելով Դունա հերձվածեն և մոլորություններեն, խնդրելով հեծեծանոք և արտասվոք, վոր ճշմարիտ հավատո հոտին մեջ ընդունե այնքան տարիներե ի վեր մոլորյալ վոչխարը, խոստանալով ապագային մեջ խոնարհ և հաստատուն հնազանդություն հռովմեական ծայրագույն քահանայապետին։ Այսպես հ. Պիսկոպոյեն, վոր այս մասին առանձին իշխանություն—ստացած եր, բանադրանքներե արձակում ընդունելով և ուղղափառ յեկեղեցվո խորհրդական մարմնո մեջ մտնելով, հանպատմելի ցնծություն, ի զարմանս և ի շինություն շրջակայից՝ հաստատեց իր այս դավանանքը նամակներով, զորս գրեց առ սրբ. քահանայապետն Կղեմես 10-րդ և կարդինալ Դալուցցո Ալթիերի, նախագահ Պրոպագանդայի ս. միաբանության և այլ քրիստոնյա իշխանս, պատմելով ընդարձակորեն ինչ վոր կպարտի հ. Պիսկոպոյի և ասպետ Պետիկի նախանձահուզության[1]

Այս բոլորը հետաքրքրական եր Հռոմի պապի և նրա գործակալների համար: Գլխավորն այս չեր, այլ այն, թե հավատավաճառության այդ շուկայում ի՛նչ գին եր ստանում վաճառվողը, այսինքն՝ հայոց կաթողիկոսն իր ժողովրդի հետ։ Վոր նա խաբվեց տեղն ու տեղը, առաջին իսկ րոպեյին, - այս պարզ եր։ Նրա դավանափոխությունը, ինչ ասել կուզե, վոչինչ շարժում, անգամ շշուկ քաղաքական աշխարհում, և ամեն ինչ — Հռոմի և մյուս կաթոլիկ պետությունների հարաբերությունները. թե Պարսկաստանի և թե Թյուրքիայի հետ գնաց ինչպես գնացել եր մինչև այդ։ Հայերի ազատության համար վոչ մի տեղից չեր բարձրանում վոչ միայն վոչ մի ձեռք, այլ և վոչ մի ձայն։ Մնումեր մի կարելիություն, վոր նույնիսկ նոր ել չեր-գնալ խնդրել։

Առաջին գնացողները Հակոբին կաթոլիկացնողները յեղան - Պիսկոպո կրոնավորը և Պետիկ ասպետը։ Զատիկը Հակոբի հետ անելուց հետո՝ նրանք յերկուսով ճանապարհվում են Դերբենտ, անցնում են Թերք անունով բերդը, վոր ռուսական հող եր, ապա Կասպից ծովով Աստրախան գնալով, Ռուսաստանի վրայով մեկնում են Վիեննա, ուր և կենտրոնացնում են իրանց դիվանագիտական գործունեյությունը։ Այս մի ապացույց ե, թե Լուի 14-րդի

  1. lbid. p. 342.