Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հողեր, վորոնք լեռնային բերքաբերության տեսակետից կարող են և հարուստ համարվել, բայց այդպիսիները կազմում են փոքրագույն մասը, տեղավորված լինելով խոր հովիտների և ձորերի մեջ, ուր խստասիրտ և անհյուրընկալ բնությունը մեղմանում ու վողորմածանում ե մինչ այն աստիճան, վոր թույլ ե տալիս մարդուն անգամ այգեգործության մեջ գործ դնել իր աշխատանքը, մինչև իսկ խաղողի մշակման հասցնել այն։ Այսպիսի հնարավորություններ շատ են տալիս մանավանդ այն տեղերը, ուր Լեռնային Ղարաբաղը կամաց կամաց թեքվում ե դեպի դաշտայնացումը և Հարավային Ղարաբաղի այն ձորերը, վորոնք պատկանում են Արաքսին։ Բայց այս փոքրամասնությունը, բնականաբար, այնքան անձուկ տեղայնություն ունի, վոր չի կարող փոփոխել յերկրի ընդհանուր բնավորությունը։

Բայց յերկրագործությունը սակավարժեք կենսական աղբյուր դարձնողը միայն հողի ընդհանրապես կարծր շերտավորումը չե, յեղբայրացած կլիմայական պայմանների հետ, այլ և մասնավորապես հենց իր, այդ աշխատանքի դաժանությունը, վոր խարսխված ե լեռնային միջավայրի բազմազան հատկությունների վրա։ Այսպես են հաղորդակցության ճանապարհների կամ կատարյալ բացակայությունը կամ յեղածների դժնդակությունը, անտառների բռնացումը շատ տեղերում և կատարյալ անփայտությունն ուրիշ շատ տեղերում, հողի պակասությունը, վոր հարկադրում եր կամ կտրել անտառներն այն տեղերում, ուր նրանք շատ եյին և խիտ, մի փոքրիկ արտի համար մաքրել, <<խամհատ>> անել մեծ տարածություններ անտառների ծոցում, կամ վար ու ցանքի համար ընտրել լեռնային դժվարամատչելի լանջեր ու նույն իսկ այնպիսի ժայռոտ խոռոչներ, ուր հողը փորել կարելի յե միայն բրիչով։ Յեվ այսպիսով լեռնային յերկրագործությունը, ընդհանուր առմամբ, տեղական պետքերը հազիվ բավարարող մի պարապմունք ե, այն ել յերկրի վոչ բոլոր մասերում։

Այս աղքատության դիմաց լեռը ներկայացնում ե և մի շատ խոշոր հարստություն-ամառնային արոտ: Հասկանալ Ղարաբաղի հսկայական նշանակությունն այս կողմից կարելի յե, նկատի առնելով այն հանգամանքը, վոր այդ լեռնաստանը յերկու կողմից հյուսիսից և արևելքից շրջապատող անծայր տափարակներում թագավորում ե, իբրև տնտեսության ավագ ճյուղ, անասնապահությունն իր նախնական ձևի, այն ե վերաբնակ քոչվորության մեջ։ Հենց վոր գարնան արևն սկսում ե այրել և խանձել տափարակները, ծայր ե տալիս ժողովուրդների և նրանց