տնտեսական մեծամեծ ուժերն եյին կազմում թանգարժեք բույսերի մշակույթները բամբակ, բրինձ, քունջութ և այլն։ Դաշտն իր այս բազմազան հարստություններով դառնում եր խոշոր աոևտրական շուկա, վոր հին ժամանակներում ուներ միջազգային նշանակություն: Լեռներին մոտիկ եր Պարտավ մայրաքաղաքը, հռչակված մանավանդ իր «կյուրակե» անունով կիրակնորյա տոնավաճառներով, ուր հազվադեպ բաներից չեր հանդիպել վաճառականների՝ Միջին Ասիայից, անգամ Հնդկաստանից: կործանվեց ու անհետացավ Պարտավը, բայց նրա տեղ բոլսած Բարդա Թյուրքական գյուղը պահեց հին տնտեսական ավանդությունն իր կիրակնորյա տոնավաճառներով, վորոն աչքի ընկնող եյին մյուս դաշտային մօծ գյուղերի տոնավաճառների շարքում:
Լեռնային Ղարաբադը այդ աշխուժ արդյունագործական շւսրժումներից միշտ մի կողմ մնաց, ունենալով այդ տոնավաճառներում իր համեստ տնտեսական առաջարկություններն ու պահանջները միայն: Մինչև 18-րդ դարի կեսը մենք չենք տեսնոլմ ամրողջ Լեռնային Ղարաբաղում մի հատ քաղաք կամ փոքրի շատե աչքի ընկնող առևտրական կամ արդյունագոծական կենտրոն: Նրա նեղ ու վոլորուն կածաններով շարժվել կարող եյին միայն չարչիական բեռները։ Ընտանիքը, ինրպես ամեն մի ավատական տնտեսության իշխանության տակ, ինքն եր հոգում իր կարիքները, պահանջի համաձայն փոխարկելով իրան այս կամ այն արհեստանոցի:
2.
Լեռնային ՂարաբաղԻ ազգաբնակութունը 17—18.րդ դարերում խառն եր, բաղկացած հայերից (մեծամասնություն) և Թյուրքերից (փորրամասնություն) իսկ դաշտային Ղարաբաղում ապրում եր միապաղաղ Թյուրք ազդաբնակություն: Թյուրքերի համար Արևելյան Այսրկովկասի տափաստանները հայրենիք դարձել եյին 11—13 դարերից վոչ վաղ, յերբ տեղի ունեյին սելջուկյան և թաթարական արշավանքները վորոնք լինելով վաչկատուն ժողովուրդների տեղափոխություններ, նստեցրին այստեղ հոծ բազմություններ քիրանցից իբրև այնպիսի աշխարհագրական միջավայրում, վոր կարծես հատկապես ստեղծված եր վաչկատուն տնտեսության համար և լիուլի փոխարինում եր նրանց բուն հայրենիք՝ Միջին Ասիան: Տափաստաններից թյուրք ժողովրդի հատվածները, առաջանալով մինչև լեռները, գրավեցին