տեղեր նրանց խոր հովիտներում, յենթարկելով իրանց նստակյաց տնտեսության նիստ ու կացին:
Այս յեկվոր ժողովուրդների համեմատությամբ լեռնական հայ ժողովուրդը, յեթե վոչ ամբողջությամբ, գեթ ամենամեծ մասամբ բնիկ եր անհիշելի հին ժամանակներից: Այս ազգագրական անփոփոխությունը լեռը պահել-պահպանել եր շնորհիվ իր ամրապինդ առանձնացման իբրև աշխարհագրական միջավայրի և մանավանդ շնորհիվ այն տնտեսական պայմանների, վոր մենք հենց նոր նկարագրեցինք, պայմաններ, վորոնք, ընդհանուր առմամբ, իրենց աղքատությամբ չեին կարող գրավիչ և գայթակղեցուցիչ լինել վոչ բռնի, նվաճողական, վոչ ել խաղաղ ինքնահոժար գաղթավորումների համար: Բայց կար և ավելի հզոր պատվար-պաշտպան, և այս` հայ ազգաբնակության վայելած համբավն եր: Ահա ինչպես եր հանձնարարում հինգերորդ դարի հայ մատենագիր Կորյունը Աղվանից աշխարհը, վորի մի մասն եր կազմում Արցախը (Հյուսիսային Ղարաբաղը):- «Վայրենամիտ և դատարկասուն անասնաբարոյ»[1] ), իսկ Սյունիքին (Հարավային Ղարաբաղին)տալիս ե «գազանամիտ», «վայրենագոյն», «ճիւաղաբարոյ»[2]) անունները: Այս տեսակ գնահատումների հիմքը պետք ե վորոնել տեղական ազգագրական-կենցաղական առանձնահատկությունների մեջ, առանձնահատկություններ, վորոնցից ամենագլխավորը հենց այն եր, վոր յերկու յերկիրներն ել հայերից նվաճված և հայերի ձեռքով հայացված այլացեղ ազգաբնակություն ունեյին: մի պատմական պրոցես եր այն, և բոլոր այն ծայրագավառներում, վորոնք չորս կողմից շրջապատում են հայկական բարձրավանդակը: հույն բազմահռչակ աշխարհագիր Ստրաբոնը, վոր ապրում եր քրիստոնեական թվականության առաջին դարում, վկայում ե, վոր ծայր երկիրներ նվաճումը կատարել են Արտաշես առաջին և Տիգրան յերկրորդ (Մեծ հորջորջված) հայ թագավորները, վորոնցից առաջինն ապրում եր մեր թվարկությունից առաջ 189-165 տարիներում, իսկ յերկրորդը` 140-55 տարիներում: նվաճումից հետո սկսվեց ծայր յերկրների հայացումը, վոր ինչպես կարելի յե յեզրակացնել Ստրաբոնի մի ակնարկից, կատարվում եր հայոց լեզվի տարածման միջոցով: Յեվ յեթե Կորյունի ժամանակ