ե, գրեթե շրջապատված ինքնամփոփում, և այս բոլորը մտցնում ե երկրի ընդհանուր կյանքի մեջ այն տեղային ինքնուրույնություններն ու վարիանտները, վորոնց հիշատակեցինք քիչ առաջ և վորոնք լոկ մշակութային յերևույթներ չեյին, այլ և խոր արմատներ եյին բռնած յերկրի քաղաքական և վարչական շահերի բնագավառում: Այսպես եր ցեղային ընտանիքների դրությամբ ապրող աշխարհը: Այսպես եր և հատկապես լեռնային Ղարաբաղում յերկաթե որենքով հաստատված դարավոր իրականությունը:
Վերցնենք հենց միայն Արցախը: Այդ՝ ցեղային մի ընտանիք եր իր լեռնակողմերով և դաշտահայաց բարձրություններով, և նրա ներս լցված եր քույրաթիվ ցեղերով, և դրանցից մի քանիսի անունները պահված եյին այդ 14 գավառների անունների մեջ, վորոնցից բաղկացած եր այդ նահանգը: Դրանցից առնվազն ութը հատ (Վայկունիք, Մեծիրանք, Մեծկուանք, Նարջլանք, Մոխանք, Պիանք, Պարծյանք, Սիսական) մենք ամենայն հավանականությամբ կարող ենք համարել ցեղական անուններ: Ունենք Մոխանք գավառ, ունենք և «Մխանց տոհմ»[1]), ունենք Պարծկանք գավառ, ունենք և «աշխարհ Պարծկանց»[2]):
Բայց, չնայած տոհմնականության կատարած բազմաթիվ մանր անջատումներին, ցեղային նույնիսկ մեծ ընտանիքները պահպանում եյին ընդանուր հատկություններ, և այս կողմից չափազանց հետաքրքրական են այն գծերը, վորոնցով Ստրաբոնը բնորոշում ե աղվան ընդանուր անունը կրող ժողովուրդը:
«Ալբանիայի ազգաբնակությունն,- ասում ե նա,- ունի ավելի հովվական սովորություններ, վորոնք, չհասնելով հանդերձ վաչկատուն ազգերի վայրենության, ավելի մոտենում են, սակայն, այդ ազգերի բարքերին, և այս թույլ ե տալիս ընդունելու, վոր այդ ազգաբնակությունը պիտի լինի քիչ պատերազմասեր: Մարդիկ աչքի յեն ընկնում իրենց գեղեցկությամբ և բարձր հասակով: Ավելացնենք, վոր նրանք անկեղծ են, շատ քիչ են անազնիվ, ինչպես մարդիկ՝ վորոնք ժամանակի մեծ մասում դրամ գործածելու սովորություն չունին, վորոնք հարյուրից անելի համարել չգիտեն և բավականանում են փոխանակելով իրանց մթերքները դրսից յեկած ապրանքների հետ: Կյանքի ուրիշ գործերի մեջ նրանք ունեն մի մեծ անփութություն. չունեն, որինակ, հասկացողություն ճիշտ չափի և կշռի մասին, կարճ ասած՝ վարում են իրանց պատերազմները, իրանց գործերը, իրանց մշակույթը մի կատարյալ աննախատեսությամբ: Այս սակայն չի խանգարում, վոր նրանք ունենան կանոնավոր զորք, հետևակ և ձիավոր»Strabon. t ll, p. 406-409):