Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուտում, ըստ տաթևյան կալվածագրի, իրանց գյուղերը։ Ճորտ գյուղացին իր տիրոջ վերաբերմամբ կատարում եր պարտավորություններ, վորոնց որենսդրությունը կատարել եր տալիս հարկեր ու տուրքեր տալու և անձնական պարտադիր ծառայություններ անելու միջոցով: Հարկերի մեջ առաջին տեղն, անշուշտ, բռնում եր գլխահարկը։ Սակայն Մխիթար Գոշը, իբրև քրիստոնյա հոգևորական և յեկեղեցական հեղինակություններից բարոյախոսություն քաղող, գլխահարկից ազատում եր քրիստոնյա գյուղացիներին, իսկ վոչ-քրիստոնյաներին, վորոնք նվաճված եյին զենքի ուժով, պարտավորեցնում եր գլխահարկ տալ այն իշխանին, վորի հողը մշակում եյին։ Բայց այս անկասկած մի փորձ եր՝ պատասխանելու մահմեդական որենսդիրներին՝ նրանց դրած հարկային սիստեմի հակառակ գործադությամբ։ Ինչպես հայտնի յե, մահմեդական որենսդիրները գլխահարկից ազատել եյին մահմեդականներին և զենքով նվաճված վոչ-մահմեդականներին յենթարկել եյին գլխահարկի։ Այնպես վոր Մխիթար Գոշի այս վորոշումն իրական նշանակություն չի ունեցել, և գլխահարկը յեղել ե և մնացել ե առաջին պայման՝ ճորտային հարաբերությունների դեպի իրանց տերերը։

Այնուհետև գալիս եյին հողագործական տուրքերը։ Յեթե կալվածատիրական հողը ջրարբի յեր,նրա բերքից ստացվում եր հնգյակ այսինքն` հինգ մասից մեկը, իսկ յեթե անջրդի յեր, նրանից վերցվում եր տասանորդ այսինքն՝ տասը մասից մեկը։ Տասանորդի չափն առհասարակ ընդհանուր եր և մրգաբուծության ու խաշնարածության մեջ։ Տասը գառներից մեկը հողատիրոջն եր։ Տուրք չեր վերցվում բանվոր անասուններից - յեզներից, ձիերից, ջորիներից, եշերից, վորովհետև, ինչպես բացատրում եր Գոշը, դրանց աշխատանքով ե, վոր իրացվում ե հնգյակը։ Վորոշ բաժին հանվում եր և ճորտային կաթնատնտեսությունից, որինակ, կովի յուղից։ Իսկ անձնական ծառայությունը կամ կոռ ու բեկարը Գոշը վորոշում ե այն, վոր յուրաքանչյուր ճորտ շաբաթվա 7 որից մեկը պետք ե տա կալվածատիրոջը, աշխատանքներ կատարե նրա համար։

Դնելով իր գրքի մեջ ճորտային պարտավորություններից այսքանը, Մխիթար Գոշը, արդարության գործ կատարած շինելու համար, պարտավորություններ ե դնում և ճորտատերերի վրա։ Հորդորում ե նրանց մեղմ և մարդասիրաբար վարվել իրանց շինականների հետ, խիստ պատիժներ չտալ նրանց, չափից դուրս շատ չաշխատեցնել, շատ չտուգանել, մինչև իսկ ճորտի սպանության