վորոնց զարգացման համար հարկավոր եյին խոշոր հողամասեր։ Ազգաբնակությունը փոքրացել եր և մշաական վախի յերեսից բռնված լոկ ֆիզիկական գոյություն պահպանելու անձուկ մտահոգությամբ, մոռացել եր մի ժամանակ գոյություն ունեցած ավատատիրական կենցաղի լայնությունն ու առատությունը և ըստ այնմ ել փոքրացրել եր իր պահանջները, ինչպես պարտավորեցնում եյին լեռան այն ամուր տեղերը, վորոնք անհրաժեշտորեն դարձրել եյին մարդկային կյանքը խնայող ապաստարաններ։ Յերեք դարյան աշխարհաքանդությունների կատաստրոֆը լեռնաստանն անց եր կացրել փոքրանալու, ինքն իր մեջ սեղմվելու և անհրապույր աղքատության մեջ փաթաթվելու միջոցով։ Այս տնտեսական անկման ապացույցն առաջին հերթում այն ե, վոր լեռնաստանն իսպառ մոռացել ե խաչենցիների շրջանի շինարարություը, այլ ևս Գանձասարի և Գտիչի հեռավոր նմանությունն անգամ ունեցող շիություններ չեն յերևում, և ամեն տեղ կոպիտ, անտաշ քաքերով գործելու աղքատիկ արհեստին միայն ծանոթ վորմնադրությունն եր կառուցումներ կատարում:
Այս բովանդակության մեջ ամփոփված տնտեսակարգն իր եյությամբ մնում եր հինը - ավատականությունը, վորի համար ել կյանքը նոր ձևեր եր կազմել իր ընդգրկած պայմաններին համաձայն։ Ավատատիրական հողամասերը տրոհված են մանր կտորների, ավելի ևս մանրացնելով յերկրորդական կալվածատերերին և բազմացնելով նրանց թիվը: Ընդհանրապես փոքր են և տկար նաև առաջնակարգ կալվածատերերը, ավատապետները, վորոնց ձեռքում ե և իրանց մարզի իշխանությունը։ Այլևս գոյություն չունեն նախկին ֆեոդալական անունները - նախարար, իշխան, տեր։ Նրանց տեղ կյանքը նոր անուններ ե որինականացնում։ Սկզբում մենք տեսնում ենք, վոր «իշխան» բառի տեղ կիրառվում ե թաթարական շրջանում ամենուրեք քաղաքացիություն ստացած «պարոն» բառը[1],) հետո գործածական ենք տեսնում «պարոն տեր» անունը, վոր, կարծում ենք հատկացվում եր գյուղացիներ ունեցող կալվածատերերին։ Բայց այս յերկու անվանումներն ել մասնակի կիրառություններ են։ Ամեն տեղ տարածված եր մասնավորապես 16—րդ դարից, «մելիք» անունը։ Լեռնայի Ղարաբաղը դառնում եր «մելիքների» հռչականուն հայրենիքը։
- ↑ Մ. յեպ. Բարխուտարյան- «Պատմ. Աղվանից», Հ. Ա. 1902. յեր. 142.