Էջ:Khoja Capital.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Միանգամից դժվար ե վորոշել, թե ինչ եր իր մեջ բովանդակում այս անունը։ «Մելիքը» մի շատ տարածված պաշտոնանուն եր Պարսկաստանում, վոր տրվում եր վոչ-մահմետականներին։ Նշանակելով հանդերձ «Թագավոր», այս անունն եր կրում ամեն մի մարդ, վորին հանձնվում եր մի գյուղի ղեկավարությունը գյուղական համայնքի ընտրությամբ, ասել ե, ուրեմն համանիշ եր «քյոխվա», «ռես», «քեթխուդա» (տանուտեր ) հասկացողությունը։ Գյուղապետ ֊ մելիքը մի ժամանակավոր պաշտոնյա յեր, վոր այդ անունը կրում եր միայն այն ժամանակ, քանի պաշտոնավարում եր, իսկ պաշտոնը թողնելուց հետո մտնում եր նորից հասարակ հարկատուների կարգը, քանի վոր մելիքությունը չեր տալիս նրան վոչինչ առանձին անձնական և կալվածական արտոնություն։ Այսպես եր գյուղապետ մելիքի սովորական, տարածված տիպը։ Բայց կային և բացառություններ։ Մելիքությունը նաև ժառանգական - կալվածատիրական իշխանություն եր։ Յեվ ահա այս տեսակ մելիքական իշխանությունն եր, վոր տարածված եր յեթե վոչ բացառապես, գեթ ամենամեծ մասամբ Լեռնային Ղարաբաղում ծայրե ծայր։

Ռուսներն իրանց տիրապետությունը Վրաստանում հաստատելու առաջին իսկ քայլերից տեղեկություններ եյին հավաքում Ղարաբաղի մելիքների ծագման և իշխանության հանգամանքների մասին իրանց պաշտոնյաների ձեռքով, և նրանց ներկայացուցիչը վրաց արքունիքում, Կովալենսկին, գրում եր իր կառավարության, թե «մելիքները հայոց թագավորության անկումից հետո, հին ժամանակից պահպանել են իրանց կալվածների անկախությունը մինչև նորագույն ժամանակները[1])։ Այս ցուցմունքը ռուս պաշտոնյան անշուշտ հենց հայ մելիքներից եր լսել, վորոնք ուրիշ դեպքերում ել հայտարարում եյին ռուսաց կառավարության, թե իրանք ծագում են հայոց թագավորներից։ Մենք գիտենք արդեն, թե այդ թագավորները Լեռնային Ղարաբաղի գյուղական թագավորներն եյին, վորոնք իրանց անհետացումից հետո ապրում եյին Խաչենի խոշոր ավատապետների տիտղոսների մեջ և հենց այստեղ ել 16-րդ դարից ծրարվեցին «մելիք» կարկատանի մեջ։

Այս հաջորդականությունը կարելի յե հաստատել պատմական վավերագրերով։ Զաքարե սպասալարի քույր Դոփը ամուսնացած եր Վերին Խաչենի իշխաններից մեկի հետ և այս ամուսնությունից

  1. Aкты Кавказской Археографической Комиссии, т. 1. № 34