Էջ:Khoja Capital.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրանցից ուժեղ տեղական խաներից ընկճված և նրանց իշխանության յենթարկված։

Այսքան հեղհեղուկ եր այն ընդհանուր իրավական հիմքը, վորի վրա դրված եր մելիքական իշխանությունը։ Կմնար վորակել նրա բնույթին ըստ տեղերի և ժամանակների, բայց այդպես անելու վոչ մի հնարավորություն չկա, վորովհետև ամբողջ Ղարաբաղի վերաբերմամբ, յեթե չհաշվենք մի յերկու, այն ել կասկածելի յերևացող բացառություն, չկան պարսից կառավարության պաշտոնական գրությունները, վորոնք ցույց տային նրա վերաբերմունքը դեպի այնքան բազմաթիվ մելիքություններն ու մելիքները:

Կա, սակայն, մի ոժանդակ աղբյուր, վոր թեև վերաբերում ե մելիքական շրջանում արդեն Ղարաբաղից առանձնացած մի յերկիր, բայց կարող ե ընդհանուր ծանոթություններ մտցնել այն խավարի մեջ վորով այս կողմից ծածկված ե Լեռնային Ղարաբաղն իր իսկական սահմանների մեջ: Այս յերկիրը Գեղարքունիքն ե, Սևանի լճի արևելյան կողմում, Սոդք կամ Զոդ կոչված, ինչպես նաև Ծարի գավառը։ Պատմականորեն սրանք նույն Ղարաբաղն են (Սյունիքի, Վերին Խաչեն) և այստեղ ե վոր մանր մելիքական գյուղատիրությունը զարգանում ե, ընդունում մեծ չափսեր։ Մենք արդեն հիշեցինք այդ մելիքներից մեկին, Շահնազար առաջինին, վոր Մազրա գյուղն իր նստոց դարձրած՝ մելիքական տոհմի անվանատերն եր։ Ահա այս տոհմը թողել ե 17 վավերագրեր, վորոնց թվումն են շահական ֆերմաններ, կալվածական դատավճիռներ այն)[1]։ Այս մի կռվան ե՝ պարզելու համար գոնե Մազրային մելիքների դիրքը, մի բան, վոր այս կամ այն չափով հասկացողություն կազմել տալ կարող ե և առհասարակ մելիքական դիրքի մասին։

Արդ՝ Մազրայի մելիքները բավական ուԺեղ իշխանական յերևույթ եյին կազմում 17-րդ դարի ընթացքում, Սեֆեվի տոհմի թագավորության ժամանակ։ Մեր հիշատակած Մելիք Շահնազարը Շահ Աբբաս մեծին ծանոթ եր մոտիկուց, և այս յերևում՝ ե այն հրամանագրից, վոր նա ուղղել ե «քրիստոնյաների մեջ ընտրյալ» մելիքին՝ Թավրիզն ոսմանցիների ձեռքից առնելուց հետո[2]):

Թիֆլիս վերադառնալու ժամանակ, Շահը մտավ Մազրա և հյուրընկալվել Մելիք Շահնազարի մոտ։ Այս առթիվ Առաքել Դավրիժեցին գրում ե.

  1. Մեսրոպ յեպ/ Սմբատյան- «Տեղագիրը Գեղարքունիքի ծովազարդ գավառին», Վաղարշապատ, 1895. յեր. 783-808.
  2. Անդր. յեր. 785.