«Եւ էր Մելիք Շահնազարս յազգէն Հայոց և հաւատով քրիստոնեայ, իշխան հզօր և փառաւոր, որ արար Հիւրընկալութիւն Շահին որպէս վայել է թագաուրի՝ և էր ինքն բարեկամ և մտերիմ և արգոյ առաջի թագաւորին, Վասն որոյ և թագաւորն պատուական և ազնիւ զգեստուք շքեղացեալ խիլայեաց, և պարգևեաց նմա զիշխանութիւն մէլիքութեան գաւառին և այլ ևս դաստակերտս և զիւղօրայս ետ նմա և եղբարց նորա։ Եւ հաստատուն նոմոս գրեաց և կնքեաց թագաւորական կնքով և ետ նոցա, զի անփոփոխ լիցի ժառանգութիւն այն նոցա և զաւակաց նոցա յազգէ յազգ մինչև յաւիտեան)[1]։
Ահա մի ուրիշ ժամանակակից վկայություն նույն մելիքի մասին:
«Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զմէլիք Շահնազարն, որ է յոյժ բարուքն բարի և բնութեամբն յստակ և հնազանդ ամենայն եկեղեցականաց, ուղիղ ի դատաստանն և անաչառ ի յանդիմանութիւն, ազատ և որդի ազատի, իշխանական փառօք զարդարեալ։ Զի ի նախնի զարմից սորա յորդոց յորդիս մինչև ի սա հոգևոր և մարմնաւոր իշխանութեամբ տիրեալ էին յերկրին Գեղամայ, իսկ սա կարի փառօք ճոխացոյց բարերարն քան զամենայն ազինս իւր մարմնաւոր իշխանությամբ, զի ի վերջացեալ ժամանակիս զի ոչ գոյը նման սորա իշխան ի յազգս Հայոց … զի է յոյժ փարթամ գոյիւք և առատ ընչիւք՝ լցեալ ի պարգևացն Աստուծոյ, ամենայն առատութեամբ և հզօր իշխանութեամբ բարգաւաճեալ, պատուեալ և մեծարեալ ի խրոխտ կայսերէն պարսից ի Շահ Թահմազէն և ի Շահ Խուդաբանդայէն և ի Շահ Իսմայիլէն և այլ իշխանացն այլազգեաց ի խանէ և ի սուլթանէ բազում անգամ խիլայեալ»[2]):
Այս հիշատակարանի մի ուրիշ որինակի մեջ գրված ե Մելիք Շահնազարի տոհմաբանությունն այսպես.
«Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զպարոնաց պարոն և զիշխանաց իշխան զՄէլիք Շահնազարն և զհայրն իւր զՄէլիք բէկն և զմայրն իւր զԽաթուն աղէն և զկենակիցն իւր զպարոն Ֆախրի Ջհանն և զիշխանատիպ որդիքն իւր զՀախնազար բէկն և զԵսայ բէկն և զԴիլանչի բէկն և Քամալ բէկն և զԱվրի բէկն և զդուստրն իւր զԽաթուն աղէն և զփոխեցեալսն առ Աստուած զպարոն տէր Յոհաննէսն և զպարոն տէր Տէրունն և զԹահիրն և զՇիրինպաջին և զհամեստ հարսունքն իւր զպարոն Վոսխախն և զԹաճում աղէն և զԱղասուլթանն և զնորաբողբոջ թոռն իւր զպարոն Նազարն»)[3]։
Յեվ այսպես, ուրեմն, կարծեք Գեղամի յերկրում վերակենդանացել ե հին խոշոր ավատապետություններից մեկը, և այս «իշանաց իշխան» Շահնազարն իր բազմանդամ ընտանիքով, վորի յուրաքանչյուր անդամը զարդարկած ե ազնվականության , տիրապետություն արտահայտող անուններով և տիտղոսներով, մեծամեծ հողային տարածությունների, ամբողջ յերկիրների տեր ե։ Բայց ահա ինչ շահական ֆիրման ե տված նրա հայր Մելիք բեկին.
«Որովհետև Մէլիք բէկն քրիստոնեայն յայտնեաց, թե ի հրովարտակիս յիշատակեալ գիւղօրայքն, որք ի նահանգի ծովային Գեօկչայի, ժառանգութիւն