«Հրաման արքայական իմ է զի որովհետև ի հնոց հետէ ըստ հրամանի նոցին մեծափառութեանց նախնի առաջին թագաւորաց արդէն ի դրախտին եղելոց. Գեօկչայի նահանգի մէլիքությունն ի հարց և ի հաւուց անտի Մէլիք Շահնազարի գալով յանձնեալ և յանցեալ ժամանակի բարձր հրամանաւ զյիշեալ նահանգի մէլիքութիւն նորա որդի Մէլիք Եաւրուին էր շնորհեցեալ, վասն որոյ ի գալ ընտրելոյն ի քրիստոնեայս Մէլիք Քեամալին եղբօր յիշեալ Մէլիք Եաւրումին ի յաշխարհայոյս տուն մեր, յայտնեաց զմահ եղբօր իւրոյ, վասն որոյ ըստ թագաւորական խնամոց և ողորմութեանց մերոց, յօրէ հանգստեան նախայիշեալ Մէլիք Եաւրումին, զյիշեալ նահանգի մէլիքութիւնն ըստ առաջնոյն նմա յանձն առնեմք (այսինքն Մէլիք Քեամալին) զի հարկաւորաբար գործոյն և հետևելոցն հոգ տարցի և կատարեացի առանց անցուցանելոյ զժամ մի պարապորդութեամբ։ Յիշեալ նահանգի իշխան, ծերք, և հասարակութիւնը, զյիշեալն Մէլիք և իշխան ձեր գիտացեալ ի բանից և ի հրամանաց նորա մի ելանիցէք արտաքս. և առանց գիտութեան և յայտնելոյն նմա եթէ մասնաւոր և եթէ ընդհանուր արքունի առևտրոցն մի լիջիք ձեռնամուխ. և յիշեալ գործն հարկաւորութեան նմա յատկացեալ իմանալով, ոչ զոք ի յիշեալ գործս և ի պաշտօնս ընկեր նմա մի ծանիջիք, ընտրեալն յիշխանութենէ և կամ յիշեալ նահանգի կառավարիչն զձեռն իշխանութեան ի յայնմ գործ հաստատ արարեալ. որ ինչ դատ և իրավունք լինին ի մէջ ժողովրդեան ի ներկայութեան նորա վճռեալ, զտուգանս ըստ կարողութեան յանցավորին ստասցեն: Յիշեալ Մէլիք ի կարգադրութիւն կամ խրատն այս է, որ յիշեալ նահանգի նորոգութեան ջանացող լինիցի և այնպէս արասցէ, զի մի ումեք զրկանք պատահեսցի, և այնպիսի կերպիւ կառավարեսցի ընդ հասարակութեան, որով ամենեքեան զնմանէ գոհացող լիցին և զբարի աղօթս ի նոցունց վասն թագաւորութեան մերոյ վաստակեսցէ։ Եւ յամենայն ամի վասն այսը՝ նորոգ հրաման մի խնդրեսցեն»[1]):
Այստեղ մելիքական գործողութիւնների մեջ հիշատակվում ե մի վերին աստիճանի կարևոր պայման, վոր մինչև այժմ վոչ վոքի ուշադրության առարկա չէ դարձել և վոր սակայն, բոլորովին նոր լույս ե սփռում մելիքության եյական տարրերիրց մեկի վրա։ Այդ այն ե, որ մելիքն իրան հանձնված գավառի վոչ միայն վարժական-դատաստանական, այլ և առևտրական գլխավորն ե, վոր մենակ ու ինքնագլուխ վարում ե, իբրև մի տեսակ մենաշնորհ, թե՛ մասնավոր և թե պետական առևտուրը: Անշուշտ, մասնավոր առևտուրը ներմուծվողն եր, վոր թեև մասնավոր վաճառականների ձեռքով եր կատարվում, բայց շուկա հանողը, գներ նշանակողն ու կարգավորողը մելիքն եր։ Իսկ ի՞նչ եր պետական առևտուրը։ Մելիքության մեջ բոլոր գյուղերր, ինչպես տեսանք, մելիքներին չեյին պատկանում, այլ կային և թագավորական գյուղեր</ref>Անդ, յեր. 799</ref>), վորոնց արքունի հասույթները բնական բերքերով և դրամով մելիքների ձեռքով եյին գանձվում և բնական բերքերն
- ↑ Սմբատյան, յեր. 788-789