Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եր տիրապետության հնարավորությունը Յեփրատ-Տիգրիսյան հովտի վրա մինչև Պարսից ծոցը, նա միաժամանակ ուներ իր մեջ սեփական, տեղային հարստության այնպիսի աղբյուրներ, վորոնք չեյին կարող չգրավել հռոմեյական զինվորին կրնկակոխ հետևող հռոմեյական կապիտալները։ Հռոմեյական զինվորական գրավումը ամբողջ Հայաստանը չեր բռնում, այլ նրա մի մասը, և յեթե այդ մասը Արարատն եր և վոչ թե մի այլ նահանգ, այս ել հենց նույն այն պատճառով, վոր նույն այս նահանգը, և վոչ մի այլ ուրիշը, դարձրել եր հայ պետության կենտրոն, այն ել նրա տնտեսական առաջնակարգ կարևորության պատճառով: Այստեղ եր, վոր նստեց Հռոմի զինվորական գրավումը և այնքան ամուր, վոր անհրաժեշտություն համարվեց Գառնիի փոքրիկ, բայց մեծածախս տաճարի դժվար իրագործելի կառուցումը: Յեվ զինվորական գրավման հետ Արարատյան յերկրում ամուր նստում եր նաև Հռոմի կապիտալիստական գրավումը, վորի տրամադրության տակ եյին մտնում իր բերրիությամբ հռչակված հողի բազմազան մշակույթները։ Յեթե Ասիա նահանգում Հռոմի տնտեսական հենարաններից գլխավորների թվումն եյին գորգագործության խոշոր գործարանները և վոսկեհուռ դիպակների արվեստագործությունը,[1]) Հայաստանն ել հայտնի յեր իր գորգերով, իսկ վոսկեթել դիպակագործությամբ արաբական շրջանում հռչակված եր Դվին քաղաքը վորի գործվածքներն ամբողջ Արևելքում կրում եյին «Հայկական ապրանք» անունը, [2])մի հռչակ, վոր, անշուշտ չեր կարող միանգամից ստեղծվել, այլ արդյունք եր դարերի արհեստագիտական զարգացման։ Մեզ այստեղ կարիք չկա մանրամասնելու, թե արտահանության ուրիշ ինչ արժեքավորություններ կարող եր ոգտագործել Արարատյան յերկրում նստած հռոմեյական կապիտալը-բավական ե հիշել մեկը-վորդան կարմիրը։

Այսպիսով մենք ունենք մեր առջև մի չափազանց խոշոր կենսական յերևույթ յեվրոպական կապիտալը հայ ժողովրդի մեջ, նրա յերկրում։ Այս կապիտալը միայն կեղեքել, տանել չգիտեր, այլ և տնտեսական միջավայր կազմակերպել` համապատասխան իր շահագործման, արդյունավորման պահանջների։ Այս նշանակում եր հռոմեյական կարգերի ներածում Հայաստանի մեջ, վոր մինչև հռոմեյացիներին ճանաչելը գտնվում եր Իրանի տնտեսավարական

  1. Г. Ферреро-«Вел. и пад. Рима» т. IV, с. 153
  2. Դվինի շատ զարգացած բրդի և մետաքսի գործվածքների արդյունաբերությունը սքանչացումով նկարագրում ե արաբացի աշխարհագիր Ալ-Իստահիրը (X դար): Տ. իմ «Հայոց պատմություն», հատոր յերկ., գիրք Ա. (ձեռագիր)