Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքը՝ մարդասիրությունը պահանջում ե ձեզանից, վոր դուք փրկեք մեր այնքան բազմաթիվ համաքաղաքացիներին ձախորդությունից, բայց ի վերա այսր ամենայնի, ձեր խոհականությունը պիտի թելադրե ձեզ, թե այդքան քաղաքացիների քայքայումը չե կարող անհետ անցնել և՛ մեր պետության կյանքի համար։ Ի հարկե կարելի յե առարկել, թե նրանց կորցնելուց հետո մենք կարող ենք հաղթությունների ճանապարհով վերադարձնել մեր յեկամուտները, բայց նախ այս բանի մեջ ոգուտ քիչ կա, վորովհետև նախկին ընկերությունները քայքայվելով, ի վիճակի չեն լինի վերցնել նրանց կապալը, իսկ ուրիշ ընկերություններ վախից մոտ չեն գա, հետո նաև մենք պետք ե լավ հիշենք, թե ինչի սովորեցրեց մեզ հենց այս իսկ Ասիան և ինքն այդ Միհրդատը ասիական պատերազմի սկզբում, լավ վոր այդ դասը մեզ չափազանց թանգ նստեց. յերբ այդ միջոցին բազմաթիվ քաղաքացիներ կորցրին Ասիայում մեծամեծ կապիտալներ, Հռոմում վճարումները կանգ առան և բոլոր կուրսերն ընկան։ Ուրիշ կերպ չի կարող լինել. անկարելի յե, վոր մի պետության մեջ շատ քաղաքացիներ կորցնեն իրանց կարողությունը, չքաշելով այդ խորտակման մեջ և ուրիջ անձանց մասսաներ։ Պաշտպանեցեք, ուրեմն, այդ վտանգից մեր պետությունը և հավատացե՛ք յեթե վոչ ինձ. գոնե ձեր սեփական աչքերին. Հռոմի կուրսերը, Հռոմի դրամական գործողությունները վորոնք կատարվում են այստեղ, ֆորումում, սերտ և որգանական կապակցության մեջ են գտնվում Ասիայում կատարվող դրամական շրջանառությունների հետ, այս վերջինների խորտակումը չի կարող չքաշել առաջիններին ել մեջ[1]):

Ահա ինչ եր նշանակում լինել հռոմեյական նահանգ։ Նվաճումը զինվորական չեր, այլ գերազանցորեն տնտեսական և հռոմեյական զինվորը հռոմեյական կապիտալների պահապանն եր։ Այսպիսով շահագործվող գաղութը հարյուրավոր կենսական թելերով կապկապված եր պետության կենտրոնի հետ և հռոմեյական աշխարհածավալ պետության հրամանատարը Հռոմի բորսան եր, նրա Ֆորումը:

Հայաստանը Ասիա նահանգին սահմանակից եր և նրանից պակաս կարևորություն չուներ վոչ միայն ռազմագիտականի այլ մասնավորապես նաև տնտեսական տեսակետից։ Լինելով հռոմեյական իմպերիալիզմի առաջավոր պահակն Արևելքում, վոր ապահովում

  1. Кончаловский. ц. 79-80.