Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Մելիք Շահնազարի մահից հետո, նրա վորդի Ջումշուդն իր ձեռքն ե գցել հետևյալ ժառանգական կյանքը: Առձեռն դրամ բաջախլու (չերվոնեց) վոսկով՝ 4200, արծաթով՝ 3500 ռուբլի. ծախել ե ժառանգական ցորեն սովի տարիներում՝ 8000 ջվալ, ստացել ե 360 հազար ռուբլի, մուրհակներով հավաքել ե վարանդայի բնակիչներից 13 հազար ռուբլի, ազնվական Զաքար Բուդադյանից՝ 900 ռուբլի, Խոյի Հյուսեյին խանից 2500, Ղարայազի Մուստաֆա խանի վորդի Թահմազ-Թուլի աղայից՝ 3500 ռուբլի: Տնային իրեր. 12 խոնչա, յուրաքանչյուրի վրա դնում եյին պարսկական արծաթե ամաններ զանազան տեսակի՝ մի մի գյուժին. 4 սուրուհի (գինու աման), 3 մեծ մոմակալ պարսկական վոճով, նրանց հետ և 3 զարադա (մատուցարան), 2 մեծ պարսկական թեյաման, 2 սուր, վորոնք հին ժամանակներում գնված եյին 300 ռուբլով, իսկ հետո զարդարված եյին 300 մսխալ վոսկով. 1 հատ խարխա (մուշտակ) սև սամուրենուց՝ ծածկված շամլյա կոչված շալերով, նրա վրա պիտի լինի 300 մոլախ վոսկե կոճակներ (դյուգմա). 3 հատ սամույրի մուշտակ նույնպիսի վոսկի գյուգմաներով, ծածկված շալերով, սամույրի մի մուշտակ՝ ծածկված, ըստ պարսկական տարազի աղյուսագույն մահուդով, նոր շալեր զանազան գործարանների, ինչպես են՝ շարզաթ, շամլյա, գում, ֆինգ, ութ հատ, մի մեծ մաֆրաշ լիքը թավիշով, զալամքյարով (հնդկական ճոթ) և Յեզդինի զանազան մետաքսե կտորներով, ութ մաֆրաշ, լիքը Թավրիզի մետաքսե ճոթեղենով. մի սենյակ՝ լիքը սպիտակ բամբակե կտավով, 12 հատ յորղան-դոշակ, վորոնց յերեսները ծածկված եյին թավիշով, դալամքյարով և ֆալադայիներով (մետաքսե ազնիվ շալեր) և վորոնք պահում եյին տան մեջ պատվավոր հյուրերի համար. Շուշու տան մեջ բոլոր սենյակները զարդարված եյին, ըստ սովորության, խալիներով (գորգերով), ոմյուսնաթ-քեչաներով (թաղիք ուղտի բրդից) խորասանի գորգերով, կար այդտեղ չինի-ջանթ, բյուրեղյա ամանեղեն տասն յերկու խոնչաների վրա, յուրաքանչյուրի վրա դնում եյին զանզան տեսակներից տասն երկու հատ: Պղնձե զանազան ամաններ 100 փութից ավել, մի մեծ չադիր (վրան) պատով, յերկարությունը 15 և լայնությունը 10 արշին, շինված յերկտակ կտավից և մեջտեղ շահմաթթի ձևով զարդարված Սպահանի զանազան Բուրմեդներով. նույն տեսակ մի ուրիշ վրան, փոքր, յերեք միջին չափի յերկտակ վրաններ, յերկու մուխորի ալաչուխ (պարսկական թաղիքի վրան), մի դարի-լիովի (ղալմուխական վրան), գութանտ-ասպար (գութանի գործիքներ) 26, ալաթ-խուփ 60 հատ, յերկաթե իրեր, ինչպես նիգ, բիր, թի, կացին, ուրճ, ունելիք, ձողերով յերկաթ և այլ շատ բաներ, վոր չեն հիշում: Բամբակ 400 լիտր, պարսկական լավ թամբեր՝ իրանց բոլոր պարագաներով՝ 12, արծաթով զարդարված, լավ ատրճանակներով՝ 3, արծաթապատ, շատ լավ հրացաններ՝ 3, Ամենալավ վորձ ձի 20 հատ, լավ ջորիներ իրանց թամբերով՝ 40, լավ մատակ ձիաներ մտրուկներով՝ 100, եշ՝ 60, գոմեշ՝ 120, յեզ՝ 60, կովեր իրանց հորթերով՝ 200, վոչխար և գառն՝ 1000: Քարաշեն տներ. Շուշում յերկու հատ, Ավետարանոց (զանախիչ) գյուղում 3 հատ»[1]):

Ահա միջավայրը: Ամբողովին թարձրացած նախնականություն, լեռ ու ժայռ, աղքատություն ու մանր անջատականություն,

  1. Չպետք ե մոռանալ, վոր այս Մելիք Շահնազարի ամբողջական գույքը չե, այլ նրա այն մասը, վոր ստացավ նրա ավագ վորդի Մելիք Ջումշուդը, վոր թեև իբրև ժառանգ ստանում եր հայրական կյանքի մեծագույն մասը, բայց ժառանգության մեջ մաս ունեյին ևՄելիք Շահնազարյարի մյուս վորսիները, իսկ սրանք սակավավոր չեյին