Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լիքը սահմանային և քմահաճոյական վեճերով ու կռիվներով, կտրված դաշտից ու ճանապարհից, մեկուսացած իր միշտ խոնավ ու լացող ամպերի տակ:

Յեվ ահա Արևելքի այդ մշուշառատ ծոցը, ինքնել մի ամբողջ միամիտ ու անգրագետ Արևելք ծոցած իր մեջ, գնում եր սաստիկ հետաքրքրություն վառելու հարավային Գերմանիայի բազմաթիվ իշխանություններից մեկի մեջ, դառնալ քաղաքական ծրագիր, դիվանագիտություն, վորի շուրջը նույն իսկ զինական շարժումներ, արշավանքներ ել եյին հերյուրվում:

Ո՞վ պոկե Լեռնային Ղարաբաղն իր ամպերի կրծքից և տարավ այդքան հեռու: Մի ույժ կար միայն, վոր ընդունակ եր այդպիսի գործ կատարելու, և այդ՝ առևտրական կապիտալն եր:

Մենք տեսնում ենք, վոր այդ կապիտալը, միացած վաշխառվականի հետ, բավական ուճեղ յերևույթ եր և Լեռնային Ղարաբաղում, իբրև արդյունք սեփական հողի: Բայց նա չեր գործողը ներկա դեպքում: Չմոռանանք այն, ինչ արդեն ասել ենք մի անգամ.- Հայ առևտրական կապիտալը դադարում ե իրեն շրջապատող ժողովուրդների կապիտալներին նման լինելուց և ձեռք ե բերում քաղաքական-հասարակական գործոնի ույժ միայն այն ժամանակ, յերբ յենթարկվում ե յեվրոպական կապիտալի ազդեցության: Ուրեմն, պիտի վորոնենք այդպիսի կապիտալ, վորպեսզի լուծենք Ղարաբաղը Յեվրոպա տեղափոխելու հանելուկը:

Յեվ վորոնում ենք, և գտնում ենք:

Հարավային Ղարաբաղն իր մի ամբողջ գավառով (Արևիք Մեղրի) մտնում ե Արաքսի ծովը, վոր, ինչպես ասել ենք, խոջայական կապիտալի հայրենիքն եր: Ահա, ուրեմն, այնքան ճանապարհը, վորով Ղարաբաղը պիտի շփվեր Յեվրոպայի հետ: Իսկ թե ովքեր պիտի լինեյին այդ հաղորդակցությունը մշակողները, պատասխանել կարելի յե մի խոսքով - ղափանցիները: Ղափան - այս մի գավառ ե Սյունիքում: Բայց 17-րդ դարում այդ մի անուն եր, վոր ծածկում եր գրեթե ամբողջ Ղարաբաղը: Կար մեծ Ղափան, կար և Փոքր Ղափան։ Յեվ ահա Արևիքի խոջաներն իրենց անվանում եյին Արեվմուտքում Ղափանցիներ: Այնպես եյին, որինակ, Շահումյանները Վենետիկում, վորոնք 17-րդ դարի կեսից խոշոր առևտրական տուն ունեյին այնտեղ[1]): Յեվ միջազգային առևտրական շուկայում մենակ սրանք չեյին վոր ներկայացնում եյին ղափանցիներին:

  1. Հ. Ալիշան - «Սիսական», Վենետիկ, 1893. յեր. 300-301