ԳԼՈՒԽ ՅԵՐՐՈՐԴ
ՀՌԵՆՈՍՅԱՆ ՀԱՅ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
1.
Տասնութերորդ դարի վերջին տասնամյակում, Լուի 14-րդի արքունիքին մոտ, Փարիզում կամ Վերսայլում, մի հայ մարդ բաց եր արել պերճանքի մի խանութ և իր առևտրի այս ճյուղի ոգնությամբ վոչ միայն ծանոթություններ եր կապել պալատական ազդեցիկ պաշտոնյաների հետ, այլ և հույս ուներ, նրանց միջոցով, ունկնդրության շնորհ ստանալ նույն ինքն «արև-թագավորից»:
Այս մարդն իրեն անվանում եյին Իսրայել Որի կամ Ոռի: ասում եր, թե ունի նշանավոր ազնվական ծագում՝ հայ իշխանական մի տոհմից, թե ինքը մեկն եր այն աշխարհական պատգամավորներից, վորոնք Եջմիածնի գաղտնի ժողովի կողմից ուղարկվեցին վերադարձել տուն, այլ յեկել եր Յեվրոպա և այժմ ուզում եր կենդանացնել Լուի 14-րդի միջոցով այն գործը, վոր ծրագրել եր Եջմիածնի ժողովը, այն ե՝ Հայաստանի ազատությունը: Այս խոսքերը կարող եյին թվալ ֆրանսիական արքունիքի մարդկանց լոկ խանութպանի խոսքեր: Բայց պատմական պատահականությամբ անվանում ե ճակատագիր, այս իսկ պերճանքի խանութպանի համար վորոշել եր խոշոր քաղաքական դեր, վորի մանրամասնություններն արդեն գրաված ունեն մի ամբողջ գրականություն:
Հատկանշական հանգամանք ե, վոր Որիի մասին խոսող հայկական աղբուրեներ չկան այդ գրականության մեջ: Յեվ յեթե նա այսոր ունի իր ընդարձակ պատմությունը, այս միայն շնորհիվ