Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոտար դիվանագիտական արխիվների: Յեթե այս արխիվները պրպտողներ չլինեյին, այսոր ել, անշուշտ, անհայտ կմնար այդ մարդն իրանով սկսված այդ մեծ քաղաքական շարժման հետ, վոր մտցնում ե հայոց պատմությունը նոր շրջանի մեջ:

Առաջին անգամ Որիի մասին բավականին մանրամասն խոսել ե ռուս հայտնի պատմաբան Սերգեյ Սոլովիևը, պատմելով Պետրոս մեծի հարաբերությունները նրա հետ[1]): Նրա ամբողջ այս հատվածը հարազատ վերարտադրություն ե արծիվային նյութերի ճշտությոմբ փոխադրել ե հայերենի Ալեքսանդր Յերիցյանն իր «Հայերի մասնակցությունը Ռուսաստանի Անդրկովկասում արած տիրապետությունների մեջ» անունով աշխատության առաջին իսկ գլխում [2]) իսկ այստեղից ել անցնում եր Րաֆֆիի «Խամսայի մելիքություններ»-ի մեջ[3]):

Սակայն ռուսական արխիվները պահել եյին միայն այն տեղեկությունները, վորոնք վերաբերվում եյին Որիի գործունեության Ռուսաստանում, իսկ թե ինչ եր յեղել դրանից առաջ, վոչ վոք չգիտեր: Առաջին անգամ անհատության քողն Որիի կյանքի նախառուսական շրջանի վրայից վերցնողն յեղավ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Հեյդելը, վոր Մյունխենի պետական արխիվում կատարած իր ուսումնասիրությունների միջոցին գտավ մի շարք վավերագրեր Որիի մասին և իր ուսումնասիրությունն այս մասին հրատարակեց Մյունխենի գիտությունների ակադեմյաի ամսագրում 1893 թվականին: Այդ հոդվածի հայերեն թարգմանությունը հրատարակվեց հետևյալ 1894 թվին[4]): Չորս թե հինգ տարի անցած ֆրանսիացի Մոռիս Մյուռեն տվեց շվեյցարական մի հայտնի ամսագրի մեջ պրոֆեսոր Հեյգելի նույն ուսումնասիրության ֆրանսերեն կոմպիլացիան իր հապավումներով և հավելումներով[5]): Այսպիսով Որիի կյանքի և գործի ուսումնասիրության համար առաջնակարգ աղբյուր հանդիսանում ե պրոֆեսոր հեյգելը, վորի արժեքավոր լուսաբանությունները Որիի արտասահմանյան կյանքի և պարապմունքների մասին միակն են, չգերազանցված վոչ վոքից:

Հեյգելի համառոտ ուսումնասիրությունից հինգ տարի անցած, 1898 թվին, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի հրատարակությամբ,

  1. Соловьев-,,История России,, т. 18. М. 1868.
  2. «Փորձ» հանդես, 1877-1878, №1, յեր. 368-372.
  3. Թիֆլիս, 1882, յեր. 28-32
  4. Լ Բաբայան- «Պրոֆեսոր Հեյդելը և մի հատված հայոց պատմությունից» («Արձագանք» լրագիր. Թիֆլիս 1894 №75).
  5. Թարգմանված ե Լոնդոնի «Նոր կյանք» թերթի մեջ 1896 թ.