Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լույս տեսավ հայտնի հայ լուսավոչական ազգասեր և ցարական բյուրոկրատ Կարապետ Յեզյանի մի ստվարահատոր գործը, վոր վերաբերվում ե այն հարաբերություններին, վորոնք տեղի յեն ունեցել ռուսաց կառավարության և հայ ժողովրդի մեջ Պետրոս մեծի ժամանակից մինչև 18-րդ դարի վերջերը[1])։ Աշխատությունը բաղկացած ե յերկու մասից: Գնահատելի մասը, վոր և մեծագույնն ե հատորի մեջ, կազմում ե արխիվային վավերագրերի հարուստ ժողովածուն, ուր հավաքված են նաև Իսրայել Որիին վերաբերյալ այն թղթերի մեծագույն մասը, վորոնք պահվում են թե Մյունխենի և թե Մոսկվայի պետական արխիվերում։ Այս մասից առաջ դրված ե Յեզյանի մի շատ ընդարձակ ուսումնասիրությունը, վոր պիտի լինի հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը. բայց այստեղ լուսաբանությունների մեծագույն մասամբ անպետք են` նախ իբրև բյուրոկրատական աշխարհայացքի պտուղներ, և յերկրորդ՝ շնորհիվ այն հանգամանքի, վոր Յեզյանը հնարավոր ե համարել հրատարակել միայն այն տեղեկությունները և վավերագրերը, վորոնք ներկայացնում են Որիին իբրև մի ազնվական գործիչ, վոր թե անշահասեր ե և շիտակ, բայց մանավանդ իդեալիստ-ազգասեր: Այսպես, միայն պրոֆեսոր Հեյգելից ենք մենք իմանում, վոր Որին յեղել ե վաճառական։

Համենայն դեպս, գործը ներկայացվում եր շատ լայն ու մեծ չափերի մեջ։ Որին դառնում եր չափազանց խոշոր պատմական փաստ և նրանով զբաղվում եյին շատերը, ղեկավար ունենալով վավերագրերը՝ հանդերձ Յեզյանի ազգասիրական լուսաբանություններով[2]

Բայց այստեղ ել կրկնվեց այն, ինչ արդեն տեղի յեր ունեցել հին հայոց պատմության վերաբերմամբ: Վավերագրերի մասին վոչ մի կասկած չկար, ամենքը հավատում եյին նրանց և ընդունում նրանց իբրև անխարդախ և զուտ ճշմարտություններ. բայց ահա Որիի վերաբերմամբ հանդես յեկավ այն քայքայիչ քննադատությունը, վոր քարի վրա քար չեր թողել Մովսես Խորենացու գործի մեջ: Այս քայքայիչ քննադատությունը մտցնում եր Որիի թղթերի մեջ Աշոտ Հովհաննիսյանը, վոր արդեն մի ամբողջ ուսումնասիրություն ուներ Որիի մասին գերմաներեն

  1. Г. А. Эзов- ,,Сношение Петра Великого с Армянским народом. СПБ. 1898, LIX+511. in. 40.
  2. Առաջիններից մեկը յես եյի իմ «Հայկական Տպագրության» յերկու հատորների մեջ: