թղթերը գրված են զանազան (լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, հայերեն) լեզուներով, և ինքը բոլոր այս դեպքերում մնում եր թելադրող միայն, հետևաբար ինչքան լավ հիշողության տեր պիտի լիներ նա՝ տարիների ընթացքում միանման գիծ տանելու համար, առանց խոշոր վրիպումների:
Ահա ինչ տեսակ գործիչ եր հանել իր միջից հայ խոջայական
կապիտալը: Թե վորքան անզուգական եյին նրա մեջ բունավորված դիվանագիտական ընդունակությունները — մենք այս կըտեսնենք առջևում։ Յերևուլթը աչք գրավող ե մանավանդ այն կողմից, վոր հայ ժողովրդի համար քաղաքական ճակատագիր դարբնելու վրա աշխատողն այլևս մի կաթողիկոս չեր կամ յեպիսկոպոս, այլ մի աշխարհական մարդ։ Որին, ճիշտ ե, առաջին որինակը չեր։ Հետաքրքրական ե, վոր նրանից աոաջ նույն դիպլոմատիական ճանապարհը բռնողն ել, Պետիկը, նույնպես Նախիջևանի հայ ունիթորական միջավայրից եր դուրս յեկել, բայց նրա մասին մենք գրեթե վոչինչ չգիտենք։ Յեվ ահա այստեղ մի հետաքրքրական հարց և ծագում- ի՞նչ տարբերություն կարելի յե գտնել, համեմատական չափով, Հայաստանի ազատության համար աշխատող հոգեվորական և աշխարհական դիվանագետների մեջ:
Տարբերություններ կարող եյին լինել ձևերի, գործելակերպի տեսակների մեջ։ Բայց հիմնականի մեջ՝ վոչինչ տարբերություն։ Յերկուսն ել իրարից շորերով զանազանվող հարազատ զավակներ եյին - արյունն արյունից և վոսկրը վոսկրից - միևնույն հոր - հայ կեղերական դիվանագիտության, վորի հիմքերը մնում եյին անսասան չորրորդ դարից - դիմում ոտար պետական ույժին աղերսողի դիրքով, հանուն քրիստոնեյության, զինված լոկ տանջվողի իրավունքով։ Այսպես եր մինչև Որին, այսպես կարող եր լինել ինքը, Որին, և այսպես ել պիտի լինեյին Որիից հետո յեկող բոլոր հայ դիվանագետները։
Որին իբրև մասնավոր անհատ չեր գործում, այլ իբրև ներկայացուցիչ
Եջմիածնի ժողովի, վորի վրայով այնքան տարիներ եյին անցել: Հասկանալի յե, վոր նրա պաշտոնական լիազորությունները միանգամայն անբավարար պիտի համարվեյին։ Բայց և այնպես, նա աշխատում եր գոնե իմանալ, թե հող կա հայերի այն ակնկալությունների տակ, վորոնք դրված եյին Յեվրոպայի միջամտության վրա։ Այս պիտի լիներ առաջին քայլը, բայց հենց այս առաջին քայլն ել խոչընդոտի յեր զարնվում Ֆրանսիայում։ Մոռիս Մյուռեն գրում ե.