Էջ:Khoja Capital.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


«Որին արքունիքին մոտիկը հաստատվեցավ, Փարիզ կամ Վերսայլ, և սկսավ ամեն աեսակ պերճանքի առարկաներու առուտուր ընել: Այս կերպով Հարաբերության մտավ մևծ թագավորը շրջապատող պալատականներու և պաշտոնակալներու հետ։ Հույսը անոնց վրա դրած՛ եր իրեն ունկնդրություն մը ձեռք բերելու համար։ Բայց իր բոլոր փորձերը ի դերև յելան։ Մեկ քանի տարի ամբողջ համառեցավ, միշտ ճամբու դրվելով, առանց բնավ վհատելու։ Վերջիվերջո սակայն հոգնեցավ և Ֆրանսիայեն մեկնեցավ, վոտքերուն փոշին թոթվելով անոր հողին վրա։ Ժամանակի պատմագիրներուն մեջ իզուր լուսաբանությոմևներ փնտռեցինք՝ Ֆրանաիայի մեջ Որիի պատվիրակաթյան մասին։ Չենք գիտեր թե այն թագավորը կամ գոնե իր նախարարները ինչու արհամարհեցին Հայաստանի իշխաններում դեսպանը»։

Հեղինակը զանազան յենթադրություններ ե անում այս առթիվ, վորոնցից գլխավորն այն ե, թե Լուի 14-րդը ատում ե հայերին այն պաաճառով, վոր նրանք համառ կերպով կպած եյին իրենց յեկեղեցուն և չեյին ուզում կաթոլիկանալ։ Բայց յեթե այդ լիներ պատճառը, որին, ընդհակառակը, պիտի գրավեր «արև թագավորի» առանձին ուշադրությունը, քանի վոր ներկայացնում եր Հակոբ կաթողիկոսի միությունը հայ ունիթորների հետ, մի միություն, վոր Հայաստանում գործող կաթոլիկ պրոպագանդի մեծագույն հաղթանակն եր համարվում։ Պաաճառն, ուրեմե, այդ չեր։ Իրական պատճառն այն եր, վոր այդ ժամանակ, ինչպես գիտենք, Հնդկաստանում և Պարսկաստանում ֆրանսիական առևտրական կապիտալի դեմ մրցող անգլո֊հոլլանդական առևարական կապիտալին միացած եր և հայ խոջայական կապիտալը։ Այսպիսով հայերը գտնվում եյին այն բանակի մեջ, վորի դեմ Ֆրանսիան վաճառականական պատերազմներ պիտի մղեր մի ամբողջ դար։ Բայց, պետք ե ասել, վոր ինքն որին ել Արևմտյան Յեվրոպայի քաղաքական անցուդարձերից խրատ վերցրած պիտի լիներ, թե իսկապես Լուի 14-րդից իրական սպասելիք ունենալ շի կարելի: Վորքան և Ֆրանսիայի «արևը» աղմուկ հանած լիներ իր խաչակրական արշավանքի պալատական խազով, այնուամենայնիվ ֆրանսիական ավանդական քաղաքականությունը նրա քմահաճույքներից ուժեղ եր և քաշում եր նրան դեպի Թյուրքիան պաշտպանելու անհրաժեշտությունն այն ծանր և սասանե ցուցիչ պայքարի մեջ, վոր սաստկացավ մանավանդ 17-րդ դարի յերկրորդ կեսում Միջին Յեվրոպայի և սուլթանների պետության մեջ:Այս մի ահավոր մենամարտություն եր Իսլամի և քրիստոնեյության մեջ-այսպես եր հասկացվում պատերազմների այն յերկար շարքը, վորի մեջ ոսմանյան վիթխարի բանակներն ունեյին իրանց առջև մի գլխավոր թշնամի - Ավստրիան, վորին ոգնում եյին դաշնակիցները - մերթ Վենետիկը, մերթ Լեհաստանը