Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պֆայլցի մայրաքաղաքը, Դյուսելդորֆ, ուր այդ ժամանակ իշխում եր Լեոպոլդ կայսրի մոտիկ բարեկամ և զինակից կուրֆյուրստ Հովհան-Վիլհելմը, վոր նաև կապված եր յեվրոպական մի քանի արքունիքների հետ խնամիական կապերով, հեաևաբար և հեղինակություն ուներ աշխարհի տերերի համայնքի մեջ:

Այժմ խոսքը տանք պրոֆեսոր Հեյգելին.

«Մի քանի գրություններից, - ասում ե նա, - իմանում ենք, վոր Որին յերկար ժամանակից սկսած Դյուսելդորֆումն եր հաստատվել և ցորենի ու գինու առևտուրով եր զբաղվում: 1689 թ. Որին կուրֆյուրստին պատահմամբ բողոքում ե Փալցի արքունական մի քանի պաշտոնյաների մասին, վորոնք իրեն գինու առևարի ժամանակ վնասել եյին։ Ինչպես յերեվում ե, այս դեպքն ե առիթ յեղել Որիին, վոր այդ ժամանակ 40 տարեկան մի ագահ և փառասեր մարդ եր, կուրֆյուրոստի հետ հայկական ձեռնարկության մասին խոսելու։ Որիի կարծիքով, այդ ձեռնարկությունը Փալցի կուրֆյուրստի փառքը շատ պետք ե բարձրացներ։ Որին կուրֆյուրստին նկարագրեց հայոց դրությունը, կարիքն ու ցավերը և ասաց, վոր դրանք քրիոտոնեյության հավատարիմ մնալու համար պարսիկներից մեծ նեղություններ են կրում։ Որին ի միջի այլոց կուրֆյուրստին ասաց, վոր յեթե նա կարողանա հայերին անհավատների ձեռքից ազատել, այն ժամանակ հայերը իրենց ազատության վարձատրության փոխարեն կաթոլիկ յեկեղեցու ծոցը կմտնեն և բավական ե վոր մի քրիստոնյա իշխան մտնե Հայաստան, այն ժամանակ հայերը նրան իրանց իշխան կկարգեն։ Որին կուրֆյուրստին մատնացույց արավ այն բանի մասին, վոր ինքը իշխանական ծագումից ե և հայ իշխաններն իրեն պատվիրել են քրիստոնյա մի իշխան գտնելու ու խորհուրդ տվեց նրան իր հետ Հայաստան Փալցի մի սպա ուղարկել, վորպեսզի վերջինս կարողանա ինքն անձամբ հայերի դրության հետ ծանոթանալ: Հովհան-Վիլհելմը, լսելով Որիի առաջարկությունը, նրան զանազան հանձնարարական նամակներով Հայաստան ուղարկեց»[1]:

Յեթե հարցնենք պրոֆեսորին, թե ինչպես եր, վոր գերմանացի իշխանապետն այդքան հեշտությամբ յենթարկվեց հայ վաճառականի ներշնչմանը, նա պատասխանում ե այսպես. Հայաստանի վաճառականները հրեա և հույն վաճառականներից ավելի սրամիտ և հնարագետ եյին, և 18-րդ դարում Յեվրոպայի արքունիքներում նշանավոր և ազդեցիկ դեր եյին խաղում: Որին, ինչպես և Մխիթար Սեբաստացին վաճառականներ եյին։ Վերջինս 1712 թ. հիմենց Մխիթարյան միաբանությունը: Մխիթարն իբրև վաճառական մինչև իր միաբանության հիմնելը ճանապարհորդել եր յեվրոպական տերություններում»[2]։

Բավական լուսաբանություն մտցնում ե այս Հարցի մեջ և. Մոռիս Մյուռէն։

«Որի Բալատինայի մեջ. - գրում ե նա, - նույն ռազմագիտության հետևեցավ, ինչպես Ֆրանսիա: Դյուսելդորֆ հաստատվեցավ իբր մեծաքանակ արմտիքի և գինիի վաճառական։ Ժամանակ մը յետ եր, վոևե պատրվակով խնդրագիր մը ուղղեց պալատականներուն և աստիճանե աստիճան, իշխանին

  1. «Արձագանք»,1894 № 75․
  2. Անգ.