Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որիի մեջ, կարծես կամենալով նրանից ստեղծել արհեստով դվանագետ, դիպլոմատ մի ճարպիկ վարպետորդի վոր հարկավոր դեպքում չի քաշվում գործ տեսնել նույնիսկ կեղծ թղթերով և կեղծ կնիքներով։

«Ժան-Կիյեոմը - և սա եր եյականը հայ առաքյալի աչքին — հավատաց այս խոսքերուն (այսինքն՝ վոր հայերը պատրաստ են կաթոլիկություն ընդունել), — այսպես ե շարունակում մեր ֆրանսիացի hեղինակը, - և ուշի ուշով մտիկ ըրավ իր խոսակցին, լուսաբանություններ, Հայաստան տանող ճամբաներուն մասին տեղեկություն հարցուց։ Որին, վորուն ուզածն ալ սիրտը բանալ եր, ասպարեզ տվավ իր արևելցիի լեզվանիությանը: Ճամբան նկարագրեց: Վիեննայեն Գրաքովիա, Մոսկվա, Տեմիրգարու: Գովաբանեց տեսարաններուն սքանչելիքը, կլիմային պատվականությունը, բնակիչներուն գեղեցկությունը ե քաջառողջությունը։ Հարյուրամենիները բազմաթիվ եյին Հայաստան և բժիշկները շատ սակավաթիվ»։

Պրոֆեսոր Հեյգելն իրավացի կերպով խրտնել եր այդ գովասանք ընծաներից ե հարցնում եր. «Այդ չափազանցությունները մեզ կասկածելի ընծայելու չե՞ն Որին»: Յեվ Մյուռեն պատասխանում եր.

«Այս առարկությունը, շիտակը, հիմնավոր չե: Իսրայել Որի, ասիկա բացահայտ ե, դյութիչ պատկեր մը կը գծեր Հայաստանի՝ Ժան–Կիյեոմը մղելու համար, վոր իր խաչակրության խորհուրդը ի գործ դնե։ Իշխանին աչքին պետք եր վոր այդ աշխարհակալությունը հոգնությունն արժեր։ Կրնանք հավատալ նաև, վոր Իսրայել Որի հայրենասիրութենե մղված ե վոր կը չափազանցեր: Հայրենամոլությունը սուգի ծաղիկ մըն ե, վոր դժբաղդ և հալածված ազգերու հողին վրա կուռճանա: Ինչու հայ դեսպանն անկեղծ յեղած չպիտի ըլլար՝ Ավետյաց յերկրի մը պես նկարագրելով իր սիրելի հայրենիքը»։

Մեր ֆրանսիացի հեղինակի այս արդարացումները մենք ընդունում ենք իբրև փոքր ի շատե հնարավոր բացատրություն այն չափազանթությունների, վորոնց դիմում են աշխարհի բոլոր Որիները, մտրակված դժբախտ անհրաժեշտությունից՝ լինել վողորմություն հայցող աշխարհի հզորների առաջ: Բայց այստեղ ել չպետք ե հրաժարվել չափի զգացմունքից: Անսահման չափազանցությունները կարողեն նույնիսկ սպանել գործը: Որիի չափազանցությունների վերաբերմամբ չի կարելի կիրառել «քիչ մը» չափանիշը։ Յեթե հայրենամոլությունը (շովինիզմը) «սուգի ծաղիկ» ե, Որիի այդ ծաղիկը, ինչպես կտեսնենք և առաջիկայում չափազանց այլանդակ եր։


«Հրապուրված, հափշտակված այս ճառերեն, Ժան-Կիեյոմ հայտարարեց Տյուսելտորֆի իշխան–վաճառականին, թե բոլոր սրտովը կը համակրի հայ ազգին և խոստացավ ազատարար շարժման գլուխն անցնել: Նախ և առաջ Որի Բալադինայի իշխանին կողմե պատվիրակ ղրկվեցավ իր հայրենակիցներուն մոտ՝ գործին նախնական հիմքեր դնելու և հատակագիծը պատրաստելու»[1]:

  1. Հովհան-Վիլհելմը մի ժամանակ նամակ եր գրում և վրաց թագավորազն Գիորգիին, հրավիրելով նրան միանալ հայերին։