տերերն են, ինչու չունեն իրանց իշխանությունը վորոշող տիտղոսներ։ Ամենքը, բացառությամբ Եմիր Բեկի, ստորագրվում են իբրև հասարակ, հարկատու մահկանացուներ այս ինչ այս ինչի վորդի[1]: Որիից ենք իմանում, վոր Անգեղակոթի Սաֆրազը մելիք եր, թե չե՝ ինքն ստորագրվում եր «Մելքոմի վորդի Սաֆրազ»։ Այս ել մի արհեստականություն եր, վոր մտցրել եր Որին, մասնակցողներից յուրաքանչյուրի իսկական դիրքը ծածկելու համար, հակառակ այն ժամանակվա տիրապետող սովորության, վոր դիրք վորոշող մականուններն անհրաժեշտորեն կպցնում եր անվան (մելիք, բեկ, յուզբաշի, քովխա և այլն): Թե իեչ նպատակով եր արված այս բանը, բացատրություն կարող ե դառնալ հենց ինքն այդ թղթերի հրատարակիչ Յեզյանը, վոր շարունակ անվանում ե մեր վերևի ծանոթության մեջ հիշատակած անձանց «Ղարաբաղի մելիքներ», մի բան, վոր դեռ շատ խնդրական ե։
Մոտենանք այժմ նույն այդ գերագույն խորհրդին մի ուրիշ հարցի տեսակետից։ Թե ինչ նյութական ուժ եյին ներկայացնում մասնակցողները,-մենք չգիտենք, բայց նրանց բարոյական ույժի աստիճանը վորակող տվյալներ յեթե մնացել են,-այդ նրանց ստորագրություններն են, վորոնք դրված են մի հանրագրի տակ և վորոնցից հեշտ ե մակաբերել, թե ամենքն իրանց ժամանակի և մանավանդ իրանց լեռնային մեկուսացման զավակներն եյին և հազվ թե փոքր ի շատե բարձր եյին ընդհանուր շրջապատից իրանց մտավորական կարողությամբ։ Գրեթե իսպառ բացակայում եր նրանց մեջ գրագիտությունը. 12 ստորագրությունները յերկու տեսակ գրչով են կատարված[2]), ասել ե թե գտնվել են ամբողջ ժողովում միայն յերկու հոգի, վորոնք դրել են մնացածների անունն իբրև ստորագրություն։ Բայց ժամանակներն ընդհանուր անգրադիտության մեջ դեր կատարողը ստորագրությունը չեր, այլ կնիքն եր։ Յեվ իրավ, Անգեղակոթի ժողովականները մի մի հատ կնիքներով վավերացրել են իրանց փոխարեն գրված ստորագրությունները, բայց տարաբախտաբար կնիքներն ել ստույգ վավերականություն չեն արձանացնում, նրանց կարելի յեր կեղծել, և այս տեսակ մի զբաղմունքի մեջ մենք շուտով կտեսնենք հենց Որիին իրան։ Բացի դրանից, բոլոր ստորագրությունները չունեյին իրանց սեփական կնիքները,