ուստի մի յերկուսի առջև դրված են անհամապատասխան կնիքներ[1])։ Հասկացողություններն այնպես եյին, վոր մի ոտար կնիքն ել կարող եր վավերացնողի պաշտոն կատարել։ Այս տեսակ հասկացողությունների մեջ եր հնարավոր և այն, վոր կնիք չեղած դեպքում, ինչպես հայտնի յե և ինչպես այս գոյություն ուներ հայ ժողովրդի մեջ մինչև 18-րդ դարի վերջը, մատն եյին թաթախում թանաքի մեջ և դրոշմում թղթի վրա, և այս դառնում եր հաստատություն։
Ահա այսքան միամիտ, կարելի յե ասել` նախադարյան գյուղապետների և գավառակապետների մի հավաքույթ եր Անգեղակոթի գերագույն խորհրդակցական ժողովը։ Իսրայել Որիի համար նշանակություն չուներ, վոր այսպես եր այդ ժողովն իր տեղում, Ղարաբաղի լեռնաստանի մի կորած անկյունում։ Նշանակություն ունեցողը նրա համար այն եր, վոր կարող եր ներկայացնել այդ մարդկանց Յեվրոպային իբրև մի կազմակերպություն, վոր բարբարում ե այս լեզվով («Nous,principaux et magistrust de la grande Armenie»[2]) («Մենք, Մեծ Հայաստանի գլխավորներս և ատենակալներս): Ահա սնապարծության և մեծամտության ինչ խոյանքներ կարող եր տալ մի խեղճ ու աղքատ լեռնային գյուղ մի ռոմանտիկ քաղաքագետի, վորի յերազն եր մի թագավորական թագ, այն ել իր ցնորապաշտ գլխին: Բայց թող այսպես լիներ, թող Անգեղակոթը դառնար մեծ Հայաստան։ Այնուամենայնիվ, պետք եր բացատրել և պատճառաբանել այդ «մենք, գլխավորներս և ատենակալներս»–ին, թե ինչպես Ղարաբաղը պիտի դառնար թագավորություն։ Այս մի առաջարկություն եր, վոր այլևս Հայաստանից չեր գնում Յեվրոպա, այլ Յեվրոպայից եր յեկել Հայաստան: Մի ինչ վոր բարերար իշխանի նամակն եր բերել Որին, և նրա իմաստը բացատրվում եր իբրև դրական, անվերապահ խոստում՝ թե կգա նա, այդ իշխանը, իր զորքերով և կվերականգնի հայ ժողովրդի անկախությունը, փշրելով անհավատների (ներկա դեպքում՝ պարսիկների) լուծը։ Ի՞նշպես կարող եր վերաբերվել ժողովն այսպիսի մի առաջարկության։
Շիտակն ասած՝ մանր լեռնային գավառակապետությունը, լինելով արդյունք դարերով կուտակված տնտեսական պատմական պայմանների և ազգագրական առանձնահատկությունների, չեր կարող շահ տեսնել քաղաքական մի ընդարձակածավալ մեծ,