հոտ առած մեկի միջոցով։ Վոր Որին կարող եր լինել այդ մեկը - ժխտել չի կարելի։ Ուրիշ կերպ անբացատրելի կմնան այն փառաբանությունները նրա անձի և տոհմի վերաբերմամբ, վոր անում եյին իբր թե «Մեծ Հայաստանի գլխավորներն ու ատենակալները»: Որիի մատն ե ցույց տալիս և այն, վոր մինչդեռ նամակի մի տեղում պատմվում ե, թե ինչպես ինքը Գանձասարում հավատացնում եր, թե կուրֆյուրստը խոշոր գումար պիտի ուղարկե Հայաստան, մի ուրիշ տեղում, վորպես թե Անգեղակոթի ժողովը գրում եր.
«Փառաբանում ենք աստծուն և շնորհակալ ենք նրանից, մեզ վոչինչ չի պակասում, մենք ունենք փող, կալվածներ, զինավարժ մարզիկ, մի խոսքով այն ամենը, ինչ հարկավոր ե այդ մեծ ձեռնարկության համար։ Մեզ միայն մի գլխավոր ե պակասում, վոր մեր յերկրում առաջնորդե և կառավարե»[1])։
Ի՞նչ եր այս։ Մի կողմն այնպես խաբել, մյուս կողմն՝ այսպես - ահա ինչ եր։
Մենք գիտենք, վոր Որին միայն թելադրել գիտեր։ Ուրեմն մեջտեղից պետք ե վերացնել պրոֆեսոր Հեյգելից նրան, բայց մասնավորապես Մինաս վարդապետին հատկացված թարգմանչի դերը։
Այսպիսով մենք պարզած ենք համարում, թե իբրև ինչ տեսակ ներկայացուցիչ եր Իսրայել Որին Լեռնային Ղարաբաղից վերադառնում։ Յեթե արդեն դրված եր Հայաստանի ազատագրման գործը, Որին այդ գործի լիակատար տերն ու տնորենն եր. խոսել, ծրագրել, բանակցել - ամեն տեղ և բոլոր հանգամանքների մեջ նա ինքնագլուխ եր և ինքնակամ։ Իսկ այն յերկիրը, վոր նրանով եր ներկայացվում քաղաքական աշխարհին, հեռու - հեռու մնացած լեռ եր, վոր ծխում եր նախնականության, մոռացվածության թանձր մշուշների մեջ։
4.
Իսկ թե ինչպես եր կարող այդ մշուշների ներկայացուցիչը կատարել իր ինքնակալ դերը այս մասին վկայում ե նրա խոշոր աշխատությունը, վոր նա պատրաստեց և ներկայացրեց կուրֆյուրստին՝ Յեվրոպա վերադառնալուն պես։ Այդ՝ նրա ամբողջ քաղաքական հղացման ծրագրումն եր մանրամասն կերպով։
Ձեռնարկության անունն այս եր արդեն-Զինվորկան արշավանք Հռենոսի ափերից մինչեվ Թավրիզ։ Այս մի հսկայական, անհնարին ձեռնարկություն եր, և նրան պիտի ծրագրեր Դյուսելդորֆի
- ↑ Эзов,с.15.