գինեվաճառը, հնարավոր և իրագործելի դարձներ քաղաքական, ռազմագիտական, ֆինանսական և այլ տեսակետներից։ Յեվ միայն նա ընդունակ հանդիսացավ այդպիսի մի հրաշագործության, վորովհետև մի ուրիշը չեր կարող այնպիսի սանձարձակ ազատությամբ վարվել փաստերի և յերևույթների հետ, ինչպես նա յեր վարվում։ Ամեն ինչ կարելի և հեշտ եր նրա համար, ամեն կասկածելի հանգամանքի մեջ, ամեն խոչընդոտի առջև նրա յերևակայությունը դուրս եր հանում մի անսպառ կարողություն` բարեհաջող լուծումների, յերկյուղ ու յերկմտություն փարատող հավաստիացումների։ Ստել, չափազանցնել, հնարել չեղած բաներ-ի՞նչ դժվարություն, ի՞նչ անկարելիություն կարող եր դիմանալ այս տեսակ հատկություններին։
Մենք պնդում ենք այս բոլորը, բայց մենք չենք կարող թագցնել մեր զարմանքն Որիի այս անհուն կարողության առաջ: Թող այս ծրագիր չլինի, այլ հեքիաթ միայն, բայց այս այնքան խոշոր ե իբրև հեքիաթ, վոր նրան թղթի վրա հերյուրելու համար հարկավոր եր խոշոր մտային աշխատանք: Չմոռանանք, վոր այդ մարդն, ինքը չեր գրում, այլ թելադրում եր, գրել եր տալիս ուրիշին։ Յեվ այս դրության մեջ հայտաբերվում եր 16 խոշոր յերեսներ ծածկող[1]) մի գրություն, բաղկացած 36 ծրագրային կետերից։ Յեթե Որին կատարած ունի մի իսկապես խոշոր գործ, այդ հենց այս ծրագիրն ե: Վոչ մի տեղ նա այնքան ուռուցիկ չափերով չի ներկայացնում իր դրական և առավելապես բացասական հատկությունները, ինչպես այս գործի մեջ։
Միաժամանակ այս մի անդրանիկ հուշարձան ե հայ ինտելիգենտական մտքի ծննդական շրջանից, յերբ նա կարողանում ե քաղաքական այլ և այլ հնարավորություններ հերյուրել մի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսություն հիմնավորելու համար։ Որին այսպիսով հանդիսանում ե մի նախահայր, վոր իր յեռանդի առավելություններն ու պակասությունները ժառանգություն եր թողնում հայ ազատագրական շարժման բոլոր սերունդներին։ Միևնույն ժամանակ այդ ծրագիրն առաջին փորձն եր ռազմականացնելու հայ կղերական դիվանագիտությունը, այսինքն` աղերսանքի, կրոնակցության, արդարության և այսպիսի բաների լեզուներին զենքի լեզուն կցելու փորձը։ Մենք տեսանք, վոր դեռ Հակոբ կաթողիկոսի բերանով եր արտահայտվում այդ անհրաժեշտությունը, բայց ծրագրային մանրամասնություններն առաջին անգամ Որին եր մշակում։ Շարունակ խնդիրք ու պաղատանք
- ↑ Эзов,с. 2-44.