Էջ:Khoja Capital.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


(ինձ թվում ե) դաշնակիցներ, վորոնք հարկավոր են ձեր կայսրընտրիչ բարձրության այս մեծ ձեռնարկության համար և վոր մենք պատրաստ ենք ձեր հրամանով գնալ խնդրելու Աստուծո, ձեր կայսրընտրիչ բարձրության և ամբողջ Հայաստանի անունով։ Յեթե ձեր կայսրընտրիչ բարձրությունը մեզ հետ մի մարդ տա, ավելի լավ: Ձեր կայսրընտրիչ բարձրությունը դժվարություն չի ունենա գտնելու այս յերրյակ նիզակակցությունը, վոր մեծ ոգուտ պիտի բերի ձեր գործը քաջալերելու համար, յեթե բախտը մեզ ժպտա, իսկ յեթե դժբախտաբար գործն անաջողության հանդիպե, այդ շատ կոգնե ձեր կայսրընտրիչ բարձրության բարձր հռչակն ապահովելու համար, վոր բոլորովին չի կարող նսեմանալ, իր հետ ունենալով աշխարհի առաջին պետերի հավանությունը և նույնիսկ դաշնակցությունը։

ԽԱՉԱԿՐԱԿԱՆ ՈՒՂԻՆ

4. Յերբ ձեռք բերվի այս զինակցությունը, հարկավոր կլինի անցնելու ճանապարհ խնդրել Լեհաստանի թագավորից և Մոսկովյանների մեծ դքսից թե ձեր կայսրընտրիչ բարձրության և թե նորին կայսերական մեծության կողմից։ Նրանք վոչ մի դժվարություն չպիտի ցույց տան, վոչ մեկը, վոչ մյուսը, նույն իսկ մոսկովյանները հաճությամբ կկատարեն այդ, վորովհետև դրանում իրանց համար շահ կա:

ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԸ

5. Յերբ անցնելու համաձայնությունը տրվի, ձեր կայսրընտրիչ բարձրությունն իր կողմից բավական նպաստած կլինի, յեթե տա հազար ձիավոր զորք՝ դրագոններ, հարյուր գրենադեր, քսան և հինգ թնդանոթաձիգներ, քսան և հինգ ռմբաձիգներ, չորս հատ վեց կալիբրի (չափի) թնդանոթներ և յերկու հատ տասներկուանոց կալիբրի, հարյուր գնդակ, մի մորտիր հիսուն ռմբանոց, հինգ հարյուր պատրույգավոր հրացան, վորոնց համեմատությամբ և վառող, հարյուր դրոշակ, վորոնք ներկայացնեն մի կողմից խաչելությունը և մյուս կողմից սուրբ Գրիգոր Լուսավորչին և պատշաճ մակագրությամբ հայերեն լեզվով։ Դրանով ցույց ենք տալիս, վոր այս լավ ժողովուրդը միշտ հուսացել ե դուրս գալ գերությունից՝ խաչի զորությամբ և իր հովանավոր սուրբ Գրիգորի միջնորղությամբ։ Դրոշակները պիտի բաժանվեն նահանգներում: Ահա այն բոլորը, ինչ վոր մենք խնդրում ենք ձեր կայսրընտրիչ բարձրությունից հանուն Աստուծո և հանուն այդ բարի ժողովրդի, վոր իր բոլոր հույսը դրել ե (Աստուծուց հետո) ձեր կայսրընտրիչ բարձրության բարության և շնորհների վրա։

6. Ցեվ ինչ վոր պետք ե մարդկանց ու ձիերի ապրուստի համար, մենք դյուրությամբ պիտի հոգանք ամեն տեղ և գլխավորապես Մոսկովիայում, ուր ամեն բան առատ ե ու եժան, իսկ ձիերի համար խոտ վորքան կամեցվի։

7, Այն մասնակցությունը, վոր մենք պիտի կարողանանք խնդրել նորին կայսերական մեծությունից և վորի համար մենք հայցում ենք ձեր կայսրընտրիչ բարձրության միջնորդությունը, կարող ե լինել այն յերկու հազար հուսարներից, վորոնց յես տեսա Ունգարիայում իմ անցնելու ժամանակ և վորոնք կայսերականների համար հարմար մարդիկ չեն, քանի վոր ավելի վնաս են տալիս դրանց, քան ոգուտ, գողություններ անելով ամեն տեղ զինվորներից, վաճառականներից և ուրիշներից։ Բայց նրանք մեզ համար հարմար կլինեն, վորովհետև աշխույժ են և ճարպիկ, ինչպես այդ նկատվել ե Ռենում, և քաջալերելու համար նրանց, վոր մեզ լավ ծառայություն մատուցանեն, նրանց թույլ