Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եր գալ ազատ ել։ Բայց ի՞նչպես գալ,—ահա այս նոր եր ասվում:

Ահա թե վորքան շատ կողմերից ե կարևոր դառնում Որիի այս ընդարձակ աշխատության ուսումնասիրությունը։ Մենք այստեղ, իբրև նյութ և փաստաթուղթ, կբերենք եյական նշանակություն ունեցող կետերն այն թվահամարների տակ, ինչպես նրանք զետեղված են բնագրի մեջ, վոր գրված ե ֆրանսերեն լեզվով 1699֊ի սեպտեմբերին[1]։

ՋՈՆ ՀՈՎՀԱն-ՎԻԼՀԵԼՄԻՆ

Պերճապայծառ Կայսրընտրիչ.—Ձեր կայսրընտրիչ բարձրության բարձր հրահանգներին հնազանդվելու համար ե, վոր յես ինձ պարտք եմ համարում ձեզ ներկայացնել այս Հիշատակագիրը նրանց կողմից, վորոնք ինձ հանձնարարել են, վորպեսզի ամենայն խոնարհությամբ հայտնեմ ձեզ իմ մտքերս այն մեծ գործի մասին, վորն այնպիսի բնավորություն ունի, վոր հարկավոր ե ուրիշ շատ շատերի մասնակցությունը։ Այս ե պատճառը, վոր յես պարտավորված եմ գտնում ինձ խնդրելու ձեր կայսրընարիչ բարձրությանը, վոր դուք ևս մասնակցելու բարությունն ունենաք:

ՅԵՐՐՅԱԿ ՆԻԶԱԿԱԿՑՈԻԹՅՈԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

1. Նորին կայսերական մեծությունը[2]) վորպե սզի բարեհաճե լավ պաշապանել այնչափ բարձր կարևորություն ունեցող մի ձեռնարկություն, այնքան շահավետ`սուրբ կրոնի, վողորմած` հոգիների փրկության, փառապանծ` պերճապայծառ Պալատինյան տան և նույնիսկ Ավստրիայի ոգոստափառ տան համար, յեթե նա ուզում ե ոգնել նրան, տարակույս չկա, վոր տեսնելով Հայաստանի ժողովրդի և իշխանների գրությունն ու խնդրանքները, վորոնց կցված կլինեն ձեր կայսրընտրիչ բարձրության հանձրարականն ու բարձր ինքնագիր նամակը, և լավ հասկանալով ամեն ինչ, իր մեծ բարության պատճառով չպիտի կարողանա զանցառության տալ գործը։

2. Ինկատի ունենալով, վոր մենք նամակ ունենք նույնպես մեր սուրբ հայր պապի անունով, վոր նրան ցույց ե տալիս Հայաստանի իշխաններ մեծ բաղձանքը հպատակվելու սուրբ աթոռին, շատ նպաստավոր կլինի, յեթե այս նամակն ավելի ույժ ստանա ձեր կայսրընտրիչ բարձրության բարձր վարկի շնորհիվ մի հաղորդակցությամբ և հանձնարարականով այդ սուրբ ձեռնարկության վերաբերմամբ. սուրբ հայրն ևս իր կողմից դրան պիտի ոգնե, յերբ տեսնե գործը հեշտ կատարելի և գտնե, վոր ինքը պարտավոր ե այդ անել ի պաշտոնե, իբրև ամբողջ յեկեղեցու ընդհանրական հայր։

3. Յեթե ձեր կայսրընտրիչ բարձրությունը նույնպես լավ ե համարում հայցել բարձրապատիվ կայսրընտրիչ Տոսքանական մոնսինիոր մեծ դքսի ոգնությունը, ավելի լավ: Կրոնի համար նրա ունեցած յեռանդն այնչափ մեծ ե և նա այնչափ սիրում ե ձեր կայսրընտրիչ բարձրության բարձր շահերը, վոր պիտի աջակցե իր բոլոր կամքով, ինչպես վոր նա ինձ այդ պատիվն արավ: Ահա

  1. Հատվածների վերնագրերը մեզ են պատկանում:
  2. Խոսքն ավստրիական Լեոպոլդ կայսրի մասին ե, վոր ամուսնացած եր Հովհան-Վիլհելմի քրոջ հետ և հենց այդ պատճառով Որին սպասում եր, թե նա շատ ուժեղ մասնակցություն կունենա Հայաստանի ազատագրման մեջ։