Հայաստանի ազատագրության մեջ: Հարցը դրված եր միջին Յեվրոպայում, և այդտեղ այդպիսի պետություն չկար։
Յեթե Թյուրքիայի ջախջախումը 1698֊ին Հռենոսյան Պալատիտանի իշխանական պալատում կարող յեղավ նոր հմայք տալ շաա հին խաչակրական գաղափարին և կապել նրան կայսր ընտրող իշխանի փառասիրությունը բորբոքող հայկական թագի շողշողոցների հետ և դառնալ այսպիսով ժամանցը հաճելի դարձնող գործողությունների առարկա,- հետևյալ 1699-ին, յերբ Որին վերադառնում եր Յեվրոպա, քաղաքական շահերն արդեն բոլորովին այլ դասավորություն եյին ստացել: Լեոպոլդ կայսրը, վորին կամենում եյին հատկացնել ղեկավարողի դեր հայկական խաչակրության մեջ, այժմ պատրաստվում եր պատերազմի Լուի 14-դի դեն սպանիական ժառանգության համար, վոր մի ահագին վեճ եր, թե ո՞վ պիտի լիներ Սպանիայի տերը նրա անժառանգ մեռած թագավորից հետո արդյոք ֆրանսիակա՞ն թագավորի թե ավստրիկան կայսրի վորդին։ Լեոպոլդ կայսրին այժմ հարկավոր եր Թյուրքիայի բարեկամությունը, և այս պատաճառով նա չեր կարող, յեթե ուզենար իսկ, խրախուսել Արևելքում այնպիսի մի շարժում, վոր գրգռեր Թուրքիայի թշնամությունը։
Ինչ վերաբերվում եր կուրֆյուրստին, նրա առանց այդ ել վոչ ընդարձակ ռազմական միջոցները պիտի կլանվեյին ավստրոֆրանսիական պատերազմով, հետևաբար նա կարող եր այժմ հանձնարարել Որիին յեթե վոչ իսպառ հրաժարում գաղափարից, գեթ նրա հետաձգում։ Բայց մարդկային փասասիրությունն ու շահամոլությունը միշտ թշնամի յեն տարրական շիտակության: Կայսերընտրիչը ամենայն սիրով ընդունեց Որիին, ընդունելի համարեց նրա առաջարկությունները և հենց նրան հանձնեց այդ առաջարկությունների առաջին կետի կատարումը, վոր վերաբերվում եր դաշնակցություն կազմելուն։ Ծանրաբեռնված նրա հանձնարարական նամակներով, Որին սկսեց մի դիվանագիտական ճանապարհորդություն, վոր սաստիկ հիշեցնում ե յերկու Թյուրքահայ յեպիսկոպոսների դիվանագիտական շրջագայությունը Յեվրոպայում 1877 թվին, Բեռլինի կոնգրեսից առաջ: Որին գնաց նախ Հռոմ, ընդունվեց պապի մոտ, վոր մեծ համակրությամբ վերաբերվեց Հայաստանի ազատագրության ծրագրին և խոստացավ իր կատարյալ աջակցությունը նրա իրագործման [1] )։ Նույնպիսի ընդունելություն գտավ և նույնպիսի դրական խոստում ստացավ նա և՛ Ֆլորենցիա քաղաքում, Տոսքանայի մեծ դքսից:
1)Անդ:
202
- ↑ 1) Անդ: