Մնում եր Լեոպոլդ կայսրը, վորի վարմունքն ավելի ևս հիացուցիչ եր հայ դիպլոմատի համար։ Ճիշտ ե, նա չընդունեց ոգնություն տալու, և անմիջապես արշավանք սկսելու առաջարկը, բայց և այնպես չցույց տվեց իրան, թե այդ հարցը գոյություն չունի իր համար։ Ընդհակառակը, նա հուսադրական նամակ գրեց Ղարաբաղի մելիքներին, խրախուսեց Որիին շարունակել գործը և խորհուրդ տվեց դիմել ռուսաց ցարին, առանց վորի համաձայնության և թույլատվության չե կարելի զորք ուղարկել Հայաստան։
Դրությունը փոխվում եր, Որին կարծում եր թե 1700-ին կվերջանա Հայաստանի ազատագրության ամբողջ գործը, իսկ այժմ տեսնում եր, վոր այդ գործը դեռ չեր ել սկսված և պետք եր նոր միայն սկսել։ Յեվ այս՝ չնայած կուրֆյուրստի անսահման սիրալիրության և ամեն աջակցություն անելու պատրաստականության: Այսպես եր հայ կղերական դիվանագիտությունը և 1878-ի ամառը: Ամեն տեղ ընդունված մեծ համակրությամբ ու խրախույսներով, նույն իսկ արժանացած տեսնելու գերմանական կայսրուհուն արտասունքներ թափելիս թյուրքահայ ժողովրդի թշվառությունների վրա, յեպիսկոպոսական պատվիրակությունը վերադառնում եր Բեռլինից գլխիկոր, այն համոզումով, վոր հայոց հարցը նոր ե սկսվում:
Բայց Որին խոստացել եր Անգեղակոթի ժողովին։ Այժմ ի՞նչ պիտի ասեն։ Յեվ ահա 1700 թվի հոկտեմբերին կուրֆյուրստը, պահպանելու համար, գրում եր մի նամակ Ղարարաղի մելիքներին, իբրև պատասխան նրանց դիմումին, վոր բերել եյին Որին և Մինաս վարդապետը։ «Հայաստանի ամենասիրելի իշխաններ և տերեր, սիրելի հայեր,- ասված եր այդ նամակի մեջ.-ձեր սիրելի նամակները մեզ հանձնեցին պարոն Իսրայել Որին, վոր մեր և ձեր ազնիվ հավատարմատարն ե և նրան ընկերացրած Մինաս վարդապետը, ս. Հակոբի մեծ վանքի աբբահայրը մի առանձին ունկնդրության ժամանակ,վոր նրանք խնդրեցին մեզանից և մենք շատ սիրելաբամ շնորհեցինք։ Այդ ունկնդրության միջոցին մեզ բերանացի հավաստիացրեցին այն հավատը, վոր ձեր պարոնություններն ունեք դեպի մեզ։ Ընդունում ենք այս հավաստիացումը մեր սրտի խորքում և խնդրում ենք, վոր բարեկամությունը մեր մեջ միշտ անխզելի մնա, վորի վերաբերմամբ պարոն Որին և աբբա Մինասը բավականաչափ հուսադրեցին։ Խոստանում ենք ձեր պարոնություններին, վոր ամեն փութաջանություն կգործադրենք, վորպեսզի ազնիվ մտադրությունները հայտնի չդառնան վոչ վոքի, այլ պահվեն վորպես մեծագույն գաղտնիք: Միաժամանակ հուսադրում ենք ձեր պարոնություններըվ, որ ձեր մտադրված ամենաբարեպաշտ գործի կատարելության համար ամեն տեսակ ոգնություն, վորքան հնարավոր ե, կանենք թե մենք ինքներս անձամբ և թե մեր մյուս ղաշնակիցների
213