Էջ:Khoja Capital.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զորքերից։ Յեվ մենք զորքեր չենք խնդրել կուրֆյուրստից, այլ միայն ոգնություն, քանի վոր նա բարեկամություն ունի յեվրոպական շատ վեհապետների հետ: Մենք ոգնություն խնդրեցինք, վորպեսզի, յեթե Թյուրքիան մեզ դեմ պատերազմ սկսե, Յեվրոպան այդ ժամանակ ոգնե մեզ ծովի և ցամաքի կողմից։

Բայց, վորովհետև կուրֆյուրստն այնպիսի մի իշխան ե, վոր ուզում ե մաս ունենալ այս փառավոր գործի մեջ, ուստի նա խոստանում եր իր զորքերը, և յեթե հաճո լինի ռուսաց թագավորին, կտա ոգնություն և ուրիշ բաներով։ Բացի կուրֆյուրստից և կայսրից, մենք գերմանական ուրիշ իշխանների չենք հայտնել մեր նպատակը։ Իսկ կայսրն ել խոստանում ե ոգնություն, յեթե այդ կամենա ցարը։ 2) Զորքերը Ռուսաստանի միջով անցնելիս ամեն ինչ կառնեն փողով, կվճարեն նույնիսկ ձվի գինն ել. նրանք անցնում են ռուսաց հողերով, ռուսաց թագավորի անվան տակ: 3) Յեթե ցարը թույլ տա զորքերին անցնել իր յերկրով, ամեն տեսակ ապահովություն կտրվի, վոր բնակիչները վոչինչ վնաս չեն կրի, ընդհակառակն, ոգուտ կստանան զորքերից։ 4) Յեթե Աստված բախտ կտա, բոլոր գրավված բերդերը ցարի իշխանության տակ կմնան և այնտեղ ռուսական զորքեր կպահվեն. 5) Զինվորական արշավանքը վերջացնելուց հետո, ցարի զորքերը կձմերեն հայոց թագավորության մեջ և կկերակրվեն հայերի հաշվով։ Յերկիրն այնքան պտղաբեր ե և հարուստ, վոր նրա յուրաքանչյուր նահանգը կարող ե 100 հազար զինվոր կերակրել առանց դժվարությունների։ Ամենագլխավորը, - ավելացնում եր Որին, - այն ե, վոր թագավորն ընդունե մեր խնդիրքը և համաձայնվի դառնալ մեր յերկրի տեր: Հետո կիմանա նորին մեծությունը, թե դրանից ինչ մեծ շահ կունենա։ Բավական ե, վոր միանգամից 10 կամ 20 հազար զինվոր մտնե անհավատների յերկիրը, և ցարը կտեսնե, վոր 10 որվա ընթացքում 100 հազարից ավել հայ կմտնե նրա իշխանության տակ։ Մեծ պատրաստություններ հարկավոր չեն, հայերը մեծ բանակ չեն պահանջում, այլ խնդրում են միայն 10-20 հազար զինվոր, վորովհետև իրանք ել պատրաստ ունեն մեծ քանակությամբ զինված մարդիկ[1]

Առաջարկությունները հրապուրիչ եյին, մանավանդ վոր Որին, ինչպես տեսնում ենք, չեր սթափվել դես ևս իր բանդագուշանքներից։ Ռուսաց կառավարությունն ավելի ևս ուշադիր դարձավ և սկսեց ավելի մանրամասն տեղեկություններ հավաքել: Բացատրությունները շատ հաճախ բերանացի եյին լինում, և մենք

  1. Эзов, С. 72,78.