Էջ:Khoja Capital.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ընտրեցին նախ ուղղակի Յեվրոպային դիմելու ճանապարհը: Հայ պատվիրակը պատրվակ գտավ, թե պարսիկների ահն ստիպեց այդպես անել: Համոզված լինելով, վոր պատերազմական գործողություններ սկսելու ամենալավ ժամանակն ե, Որին թախանձում եր, վոր իր զեկուցումները շուտ հայտնվեն ցարին, վոր Պետրոսն ընդունե հայերի ուղարկած խնդիրքը և խոսք տա, թե հանձն ե առնում գլուխ բերել նրանց ազատության գործը: Այդ անելուց հետո, ցարը, ինչպես խնդրում եր Որին, պիտի կայսրի և կուրֆյուրստի նման հուսադրական թուղթ գրե մելիքներին, վորոնք սպասում են պատասխանի: Նա մտադիր եր այդ բոլոր թղթերն ուղարկել յերկիր՝ հատուկ սուրհանդակի ձեռքով, Աստրախանի վրայով: Իսկ պատերազմական գործողությունները, ասում եր նա, պետք եր սկսել իսկույն և յեթ, նույն 1701 թ. հոկտեմբեր ամսից վոչ ուշ։ Յեվ վորովհետ շվեդական պատերազմը կարող եր համարվել մեծ արգելք պարսկական պատերազմ սկսելու դեմ, ուստի հայ դիվանագետն ապացուցում եր, թե սխալ կլիներ մի այդպիսի մտածություն, թե պատերազմը վոչ մի արգելք չեր կարող հարուցանել պարսկական արշավանքի դեմ, վորովհետև Ռուսաստանը Կովկասին սահմանա- կից յերկրներում ունի կոզակների խոշոր զորքը, կարող ե այդ կողմերում զորաժողով լինել այն պատրվակով, թե կոզակներն ուղարկվում են շվեդական ճակատ, բայց հանկարծ դարձնել նրանց արշավը պարսական սահմանների դեմ, առանց նույն իսկ աղմուկ հանելու:

Իսկ արշավանքի մանրամասն ծրագիրը նա տալիս եր մի ընդարձակ զեկուցման մեջ, վոր նա արավ հուլիսի 25–ին և գրի անցկացվեց Նիկոլայ Սպաթարիոսի ձեռքով: Այդ նույն ծրագիրն եր, վոր նա ներկայացրել եր Հովհան-Վիլհելմին, բայց համառոտած և այն տարբերությամբ, վոր կուրֆյուրստի և նրա յերկու դաշնակիցների զորքի մասին խոսք անգամ չկար: Արշավանքը կատարում եյին 25 հազար կոզակներ յերկու ուղղությամբ. 10 հազարը Աստրախանի կողմից նավերով գալիս եր Նիզովոյ անունով նավահանգիստը և այստեղից արշավում եր Շամախու վրա, իսկ 25 հազարն անցնում եր Կովկասյան լեռների մյուս կողմը, ճանապարհ բռնելով այժմյան Պյատիգորսկից դեպի Վրաստան, ասել ե՝ Դարյալի կիրճով: Այդպիսով Վրաստանն ել մտնում եր պատերազմական գործողությունների շրջանի մեջ, և նա ել ազատագրվում եր պարսկական լուծից: Այս հայ-վրացական գործակցությունն ազատագրական շարժման մեջ Որին նկատի յեր ունեցել դեռ Դյուսելդորֆոլմ գտնված ժամանակ և Հովհան-Հիլհելմից նամակ