տնտեսական ույժի չափը: Յեվ մենք տեսնում ենք, վոր այդ այնքան հաճախ ել բարձր չեր, գոնե այն աստիճան, ինչպես ներկայացնում եր Որին։ Պարսկական չափազանց հարկապահանջության անհանդուրժելի աղետային բնավորությունը ցույց տալու, համար Յեսային ասում ե, թե մեծ գյուղերին հարկաբաժին ընկնում եր, նայած յուրաքանչյուրի մեծության, 100—150 թուման (1000 1500 րուբլի վոսկով), իսկ փոքրերին՝ 30—40 թուման (300—400 րուբլի)։ Վճարելունակության այս ծայրահեղ լարման չափանիշը վկայություն չե, վոր ժողովրդական տնտեսությունը հարուստ կոչվել կարող եր: Թեև այն Ժամանակ տիրում եր բնական տնտեսությունը և դրամի պակասությունն եր դժվարացնում դրությունը, բայց չպիտի մոռանանք, վոր պարսկական հարկահանության սիստեմի մեջ լայն կիրառություն ուներ հարկերն ու տուրքերը բնական բերքերով գանձելու սկզբունքը: Ահա ինչ եր իսկական դրությունն այն յերկրի, վորի մասին Որին ասում եր, թե նրա յուրաքանչյուր գավառը կարող ե կերակրել, առանց որևե դժվարության, 100 հազար մարդուց բաղկացած մի բանակ: Յեթե իսկ վոր գոյություն ունենար այդպիսի մի ուղղակի առասպելական առատություն, նա ի վիճակի կլիներ ծծելու իր մեջ և աննկատելի դարձնելու Շահ-Սուլթան-Հուսեյնի ամբոդջ ագահությունը, վոր Յեսայի կաթողիկոսի նկարագրության մեջ ներկայացվում ե իբրև յերկնային արհավիրք:
Գանք այժմ Միրոն Վասիլևին։ Վերադառնում ե նա Մոսկվա 1703-ի ամառը, բերելով իր հետ միայն մի գրություն Աղվանից Յեսայի կաթողիկոսից (մեր վերոհիշյալ պատմագրից) և պատմում ե, թե ինքը Շամախու վրայով գնացել ե Գանձակ և այստեղից Չարդախլու գյուղը, ուր գտնվում եր Աղվանից Սիմեոն կաթողիկոսը, վորին և հանձնել ե Որիի և Մինաս վարդապետի նամակը, ապա շարունակել ե ճանապարհը, հասել ե Յերևան, ուր հիվանդացել ե յերկու ամիս, բայց հանձնել ե Եջմիածնի Նահապետ կաթողիկոսին դարձյալ Որիի և Մինաս վարդապետի գրած նամակը: Վերադարձին նա նորից մտել ե Չարդախլու գյուղը, բայց այդտեղ այլևս կենդանի չե գտնում Սիմեոն կաթողիկոսին, վորին հաջորդած Յեսայի կաթողիկոսը տալիս ե նրան այն գրությունը, վոր նա բերել ե։
Յեթե վոչինչ ստություն չկար Միրոնի այս պատմության մեջ՝ մանավանդ Եջմիածին հասնելու վերաբերմամբ, նշանակում ե, վոր նա վերաղարձել եր ձեռնունայն, չբերելով և վոչ մի պատասխան, վորովհետև Յեսայի կաթողիկոսի դրությունը վոչինչ