Էջ:Khoja Capital.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկած ե ազգաբնակության բոլոր խավերի վրա, առանց խտության կրոնի և ազատության։ Ամբողջ յերկիրը միևնույն ե պարսից Շահի համար. ամենքից ել առնում ե, ամենքին ել խեղդում ե վարչական միատեսակ մամուլի տակ։

Բայց այս կեղեքվող տարածությունների մեջ ե և Ղարաբաղը ուր կան իշխաններ, վորոնցից լիազորված լինելու պատիվն եր ներկայացնում Իսրայել Որին արևմտյան և հյուսիսային արքունիքներում: Արդ պետք եր վոր այդ իշխանները իրավական այնքան ուժեղ և հաստատուն դիրք ունենային պարսից կառավարության աչքում, վոր նրանց կառավարած գավառները ինքնավարական կուռ գույն ունենային, այսինքն վորև ե արտոնական առանձնանահատկություններով տարբերվեյին իրանց շրջապատող ընդհանուր պարսկական իրականությունից։ Այսպիսի բան մենք չենք տեսնում։ Ընդհակառակն, հայերի համար կային հատուկ հարստահարություններ, որինակ, բռնի կրոնափոխություններ և դրանց հետ կապված կալվածական հափշտակություններ։ Յեվ Յեսայի կաթողիկոսը, ինքն ել իշխանական տոհմից, պակաս դառնությամբ չե վողբում ժողովրդական թշվառությունը, քան այդ կարող եր անել, որինակի համար, Յերևանի դաշտի մի բոլորովին իշխանազուրկ վայրի հայ բնակիչ։

Ինչ ե այս ցույց տալիս։ Այն, վոր Ղարաբաղի լեռնաստանում տեղական մանր հայ իշխանները (մելիքները) ճիշտ վոր ներկայացնում եյին լեռնային ժողովրդական ինքնավարություններ, բայց այն չափով և ծավալով, ինչ կհաճեր տալ նրանց պարսկական այս կամ այն Շահը։ Վորը կրճատում եր լեռնային ինքնավարությունը մինչև հասարակ գյուղապետություն, և այսպես եր, անշուշտ, բութ ֆանատիկոս բռնակալ Շահ — Սուլթան Հյուսեյինը, վորն ել թույլ չեր տալիս, վոր ինքնավարությունն ընդգրկի իր հին ավանդական բովանդակությունը, վոր մոտեցնում եր նրան նախարարական դրության։ Իսկ յերբ շահական իշխանությունն Իրանում ջլատվում եր այդ յերկիրն այնքան հաճախ այցելող անիշխանությունից, այն ժամանակ վոչինչ արգելք չեր լինում, վոր մելիքները դառնան նույնիսկ անկախ իշխողներ իրանց գավառական խեցիի մեջ։

Այսքան առաձգական եր, ըստ տեղի և ժամանակի, Որիի հանձնագրատու մելիքական իշխանության իրական բովանդակությունը։

Յեսայի կաթողիկոսի նկարագրությունը տալիս ե մեզ և բավական հաստատուն կռվան՝ վորոշելու համար մելիքական յերկրի