Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բացի դրանից` նա հանձնարարական նամակ եր գրում Շահ-Սուլթան-Հյուսեյնին։

Սկսվում եյին անուհետև այս նորելուկ դեսպանի մեծածախս պատրաստությունները։ Ամստերդամում գնվում եյին զենքեր և ռազմական հանդերձանքներ այն գնդի համար, վոր Որին պիտի կազմեր Աստրախանում և այդ բոլորն ուղարկվում եր Մոսկվա։ Մեծամբոխ և բազմալեզու յեր և դեսպանական շքախումբը. նրա մեջ ներկայացած եյին բազմաթիվ ազգություններ-հայ, ռուս, ֆրանսիացի, շվեյցարացի, գերմանացի, հոլլանդացի, լեհացի և այլն: Զանազան եյին և այդ մարդկանց դիրքերն ու պարապմունքները։ Կային զինվորականներ, դերձակներ, ծառայողներ. մեկը մինչև անգամ տանում եր իր հետ իր կնոջը։ Այդ ամբողջ խումբը, մոտ 50 հոգուց բաղկացած, միանման համազգեստ ուներ հագած Որիի առատաձեռնությունից։

4.

Այստեղ ծագում ե մի շատ կարևոր հարց - վոր տեղից եր Որին վերցնում փող` այդքան մեծ ծախսեր անելու համար։ Կարելի յե վստահաբար ասել, վոր Անգեղակոթի ժողովը, բացի մաքուր թղթի վրա ճխտած կնիքներից, վոչինչ չտվեց և չուներ ել տալու իր դեսպանին։ Իր հայրենիքում Որին, չնայած վոր փառաբանում եր իր իշխանական նշանավոր ծագումը, ուներ, ինչպես ինքն եր խոստովանում[1] փոքրիկ կալվածներ, վորոնցից վոչ մի արդյունք չեր ստացել 26 տարիներից ի վեր։ Յեվ սակայն, միայն Ամստերդամում գնած զենքերն ու հանդերձանքները նստել եյին 15-20 հազար րուբլի։ Հասկանալ այս յերևույթն անկարելի յե, առանց ընդունելու, վոր Որին ունեցել ե մի կապիտալ, վոր նրան խոշոր շահեր եր տալիս՝ այդ աստիճան առատաձեռն լինելու համար։

Ճիշտ ե, Որին գրում եր կուրֆյուրստին, թե իր մեծ նպատակի համար նա ծախել ե իր ունեցածը, պարտքեր ե արել և վոչինչ չե թողել իր «խեղճ յերեխաներին» (ուներ յերկու տղա[2]), բայց այս բոլորը բավական չեր ծածկելու համար այն դեսպանական շուքն ու շքեղությունը։ Պետք եր, ուրեմն, ուրիշ աղբյուրի ոգնության դիմել։ Իսկ այդպիսի աղբյուր կարող եր լինել միայն այն պարապմունքը, վորին նա նվիրված եր թե Փարիզ-Վերսայլում և թե Դյուսելդորֆում իր դիվանագիտական աստանդականությունից առաջ - վաճառականությունը։ Շատ կարելի յե,

  1. Эзов. с. 193.
  2. Ibid.