Էջ:Khoja Capital.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


վոր հայրենիք գնալու համար և դրանից հետո յել նա մի առժամանակ ինքն անձամբ չեր վարում առևտրական գործերը, բայց այս չեր խանգարում, վոր նա մասնակցե այդ գործերին ուր իջներ ի միջոցով, ընկերովի։ Այսպես ասելու կռվան մեզ տալիս են այն սերտ հարաբերությունները, վոր նա ուներ Յեվրոպայում առևտուր անող զոկական կապիտալի հետ։ Չորս յեղբայրներից բաղկացած մի առևտրական ընկերություն, «Գողթան գավառի Ագարակ գյուղից Գասպարի վորդիք Մելքում, Բադղասար, Թարիղուլի յեվ Հարություն»[1]), լույս ե գալիս պատմական փաստաթղթերի մեջ՝ շնորհիվ այն հաշիվների, վոր նա ուներ Իսրայել Որիի հետ։ Այս կողմից աչքի ընկնող ե մանավանդ Թարիղուլին կամ Թարղուլին, վոր բարեկամացած եր Որիի հետ և շատ գովվում եր Մինաս վարդապետի կողմից։ Հայտնին այն ե, վոր Թարղուլին փող եր պարտք տվել Որիին, բայց, ինչպես պարզ յերևում ե, այս սոսկ մի դրամական փոխատվություն չեր, այլ մի պահանջ, վոր բղխում եր առևտրական հաշիվներից։ Ահա 1705–ին Թարղուլին գնում ե Դյուսելդորֆ, գանգատվում ե Որիի վրա, վորին և բռնում են[2]2), մինչև վոր նա կես գնով վերջացնում ե պարտատիրոջ պահանջը և սա, բավականանալով այդքանով, գնում ե իր առևտրին, Ֆրանսիա։ Սակայն այսքանով չեյին վերջանում Որիի հարաբերությունները գողթնեցի Գասպարի մնացած յերեք վորդիների հետ։ Հաշիվները մաքրելու համար Որին յերեքին ել վերցնում եր իր դեսպանության մեջ, վոր արդեն գերազանցորեն վաճառականական մի ձեռնարկություն եր։

Միայն 1706 թվի աշնան եր կարողանում Որին վերադառնալ Մոսկվա իր դեսպանական ճանապարհորդությունն սկսելու համար, բայց ելի մի քանի ամսով ուշացավ։ 1707-ի ամառն եր, յերբ Որին, վերջապես ճանապարհ ընկավ։ Նրա դեսպանությունն ուժեղանում եր մանավանդ մի հանգամանքով, այն, վոր պարսից Շահին հանձնարարական նամակ գրում եր և ռուսաց ցարը, այն իսկ Պետրոսը, վոր արդեն հռչակ եր ստացել Արևելքում իր հաղթություններով շվեդացիների վրա: Այս նամակն այլ ևս յերկրորդական եր դարձնում Հռոմի պապի նամակը, և Որին իրան ամեն տեղ ցուցադրում եր իբրև ռուսաց դեսպան։

Ռուսաց արխիվներում պահվել ե այդ նամակի որինակը, գրված պարսկերեն լեզվով և մենք տալիս ենք այստեղ նրա հայերեն թարգմանությունը [3]

  1. Ա. Հովհաննիսյան. անդ. յեր. XV.,
  2. Անգ.
  3. Ռուսերենը տ. Эзов, с. 224.