Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փայլը, բազմամարդությունը մեծ և գրեթե անորինակ իրարանցում պատճառեցին: Աչքի ընկնող հանգամանքն այն եր, վոր ամենից շատ հուզվողները Սպահանում ապրող ֆրանսիացիներն եյին, վորոնց գլխավորն եր Միշել անունով մեկը, վոր Լուի 14–դի առևտրական գործակալն եր պարսից արքունիքում։ Յեվ վորովհետև առևտրական գործակալներ եյին նաև «հոգի փրկող» միսիոնարները, ուստի հասկանալի յե բոլորի միաբանությունը Միշելի հետ այս հուզմունքի մեջ։ Սրանց առաջին գործն ե դառնում տեղեկություն հասցնել պապին, թե նրա դեսպան Որին Պարսկաստանում հալածում ե կաթոլիկներին[1]։ Նպատակն ինքն ըստ ինքյան հասկանալի յե հեռացնել Որիին։ Այս միջոցով շատ հեշտ եր ազատվել հայ դեսպանից։ Բայց նա ռուսաց ցարի դեսպանն ել եր։ Կաթոլիկությունն այստեղ ոգնել չեր կարող։ Ուստի Միշելը ձեռնարկում եր մի ամբողջ պրոպագանդի՝ պարսից կառավարությունը ահաբեկելու և այդ ճանապարհով Որիի դեսպանությունը վիժեցնելու համար։

Միշելն ամեն տեղ ասում և քարոզում եր, թե հայերն իրենց հին դիվաններում գտել են գուշակություն, վոր հայկական թագավորությունը պիտի վերանորոգվի Մոսկովցիների ձեռքով, թե նրանք համարում են, վոր այժմ յեկել հասել ե այդ մարգարեյության կատարման ժամը։ Այս պատճառով բոլորովին անխորհուրդ չեն այն մեծ շուքն ու փայլը, վորոնցով ցարը շրջապատել ե այդ հայի դեսպանությունը։ Յեվ Միշելն առանց այլևայլության հավատացնում եր ամենքին, թե Հայաստանի թագավորը լինելու յե հենց ինքն Որին։ Յեվ իր այս գյուտը «լուսավորված» ֆրանսիացին ապացուցում եր մի հիմար խաղով, վոր պիտի, իբր թե, սաստկացներ տգետ և նախապաշարված պարսկային մտքի ահաբեկումը, դառնար մի հարկադրանք, վոր Որին Շամախուց վերադարձնեն Ռուսաստան։ Այդ խաղն այն եր, վոր նա վերցնում եր ֆրանսերեն il sera roi (սա կլինի թագավոր) դարձվածքը և ցույցեր տալիս, վոր նրան կազմող բոլոր տառերը կան Israel Ori անվան մեջ:

Միշելի այս պրոպագանդը, սակայն, բոլորովին հակառակ հետևանք ունեցավ։ Պարսից կառավարությունը գտնում եր, վոր Որիի ազդած յերկյուղն ինքը հարկադրում ե, վորքան կարելի յե, շուտ ընդունել և շուտ ել ճանապարհ դնել նրան։ Անկարելի յեր ճանապարհից յետ դարձնել մի դեսպանի, վորի ձեռքում գտնվում

  1. Mtchel Tamarati- L. Eglise Georgienne, Rome. 1910. p. 610-611. Միևնույնը վկայում ե և Կրուսինսկին («Hist.» etc. 215-216).