Էջ:Khoja Capital.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնդապետական աստիճանից։ Յեզվիտ Կրուսինսկին ասում ե, թե Որին ավելի վաճառական եր, քան դեսպան։ Յեվ այս միանգամայն ճիշտ ե։ Յեև հարյուրավոր մարդիկ գցելով մի ահագին ճանապարհ անցնել յերկրից յերկիր թե ինչ ե՝ նամակ պետք ե տանել, վոր քրիստոնյաներին հովանավորեն-այս` իրրև միակ նպատակ` բոլորովին համոզիչ չե։ Համոզիչ չե ամենևին և այն, վոր Պետրոսի պես մի ցար շվեդական պատերազմի ամենայեռուն միջոցին միտք ունեցած լինի միջնորդություն ուղարկել Պարսկաստանում ապրող քրիստոնյաների համար։ Չպետք ե լուրջ բան համարել և Որիի այն միտքը, թե իր դեսպանության միջոցով մասնագիտները պիտի ուսումնասիրեն և ծրագրեն ռուսների պարսկական արշավանքը, վոր պիտի վերջանար Թավրիզում և յեթե սա լիներ միակ նպատակը, կարիք չեր մնա այնուհետև շարունակելու ուսումնասիրությունը մինչև հեռավոր Սպահան։

Մնում ե միակ հիմնական դրդապատճառ-դեսպանությունն իբրև առևտրական քաղաքականության հանձնակատարի: Իրա համար հարկավոր եր, վոր դեսպանությունն ունենար առևտրական կարավանի կերպարանք։ Որին, իրրև դեսպան, իրավունք ուներ Պարսկաստան ներմուծել ամեն տեսակ ապրանք առանց վորևե մաքսի։ Այս իրավունքը նա գործադրում եր լայն չափերով, և նրա առևտրական կարավանն ել գնալով մեծանում եր, այնպես, վոր Սպահան նա մտնում եր, ունենալով իր հետ արդեն 200 մարդ:

Վոր ռուսաց ցարը առանց վորոշ տնտեսական հրահանգների չեր ուղարկել Որիին Պարսկաստան, այս յերևում ե հենց այն բանից, վոր վերադարձին նա, Պետրոսի հանձրարարությամբ, Ռուսաստան եր տանում քսան հայ արհեստավոր ընտանիքներ մետաքսից զանազան կտորներ գործելու արհեստը ռուսներին սովորեցնելու համար։ Ավելին մենք չգիտենք, բայց կարող ենք կռահել այն մեծ պայքարից, վոր հենց այդ ժամանակ ծավալել եր Սպահանում յեվրոպական կապիտալը և վորի մասին մենք արդեն խոսել ենք։

Միամտություն կլինի կարծել, թե ֆրանսիացի Միշելին անհանգստություն պատճառողը հայկական թագավորության վերանորոգումն եր կամ Որիի թագավոր դառնալն եր։ Իսկական անհանգստություն և նույն իսկ յերկյուղ պատճառողը ֆրանսիացի վաճառականի շահն եր: Այդ Միշելը հենց այն Միշելն եր, վոր անգլո—հոլլանդական կապիտալի ընդդիմադրությունների դեմ կռվելով, 1708 թվին կարողանում եր դաշնագրություն կնքել