պարսից կառավարության հետ[1] և կոնցեսսիաներ ստանալ ֆրանսիական առևտրի համար: Պայքարը, ինչպես գիտենք, առևտրական ճանապարհների համար եր։ Անգլո-հոլլանդական կապիտալը տանում եր պարսկական առևտուրը դեպի Հնդկական ովկիանոս և նրա հետ այս բանի մեջ միացած եր հայ խոջայական կապիտալը Ջուղայում և Հնդկաստանում։ Ջուղայի խոջայական կապիտալը, բացի դրանից,—մենք այս ել տեսանք,–ստանձնել եր և գրեթե միայնակ վարում եր և այն դերը, վոր պարսկական առևտուրը տանում եր Կասպից ծովի վրայով Ռուսաստան, մի հանգամանք, վոր այնքան մեծարելի յեր դարձնում այդ կապիտալը ցարական կառավարության աչքում, Պետերբուրգի հիմնարկությունը Ռուսաստանի ամենախոշոր տնտեսական շահերը Սպիտակ ծովի ափերից փոխադրում եր Բալտիկ ծովի ափերը։ Այս մեծ կերպարանափոխությունը բավական իսկ ե բացատրելու համար, թե ինչպես եր, վոր Պետրոսն այնքան շոյում, փայփայում եր Որիին: Սրա միջոցով նա ուզում եր իր ձեռքն առնել ամբողջ խոջայական կապիտալը Պարսկաստանում։ Յեվ իրավ, 1710 թվականին, նա, իհարկե, վոչ առանց Որիի մասնակցության, դաշինք եր կապում Ջուղայի հայ վաճառականների հետ, վոր նրանք պարսկական ամբողջ մետաքսը վաճառելու տանեն միմիայն Ռուսաստան և իր կողմից արտոնություններ եր տալիս նրանց մաքսի վերաբերմամբ [2]։
Ահա ինչու յեր հուզվում, հիմարական ցույցերի մեջ ընկնելու չափ բորբոքվում Լուի 14-րդի գործակատար Միշելը: Հայ խոջայական կապիտալի թշնամին եր նաև աշխատում եր վոր չխցվի Մարսելի, իր հայրենի քաղաքի, ճանապարհը, իսկ այս առաջացնում եր միջազգային մրցակցության սաստկացում, Ռուսաստանն ել մրցող եր, և հասկանալի յե, վոր ֆրանսիական ազդեցության ուժեղացումը Սպահանում պիտի առաջ բերեր շահագրգռված հակառակորդների կողմից ճնշում թույլ և ապիկար Շահ–Սուլթան Հուսեյնի վրա, Պետրոսի համար ավելի ինչ հարմար առարկա Շահին վախեցնելու համար, քան Հայաստանի ազատագրումը, վոր Իսրայել Որիի կրած գաղափարն եր: Ուստի և նրա դեսպանությունը, վոր այսպիսով գերազանցորեն առևտրական բովանդակություն ուներ, ստանում եր այնքան արտակարգ