Էջ:Khoja Capital.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


նվիրագործել և սովորույթը։ Հաճախ նույնիսկ բախշիշի գումարը, վոր փոփոխվում ե գործի կարևորության նայելով, բաժանվում ե այդ միջնորդի և նրա հովանավորի մեջ։ Այժմ Հասկանալի յե, թե ինչպես Թյուրքիայի մետալական կապիտալի մեծագույն մասը գտնվում ե այսոր հայ սառաֆների ձեռքում[1]

Այսքանը մենք բավականք ենք համարում բնորոշելու համար սեղանավորական կամ վաշխառուկան կապիտալը արևմտյան հայության մեջ։ Մեր առջև են բարձր դասակարգի մարդիկ, վորոնք հայ իրականության մեջ ել, ինչպես և պետական կյանքի մեջ, անզուգական դիրք ունեյին և այդ պատճառով ստացել եյին իրանց ազգակիցներից «ամիրա» (տեր, իշխան) անունը, վոր միանգամայն համապատասխանում եր նրանց դասակարգային դիրքին։ Թեև ամիրայական դասակարգը բացառապես սառաֆներից չեր բաղկացած, թեև առևտրական կապիտալի մյուս ճյուղն ել ապրանքավաճառը նույնպես գոյություն ուներ Թյուրքիայում [2]), բայց վոչինչ չեր կարող համեմատվել այն նշանակության հետ, վոր ունեյին սառաֆ ամիրաները, վորոնք և իսկապես ներկայացնում են ամբողջ ամիրայական իրականությունը։

Այդ, ինչպես տեսնում եք, մի վիշապ֊դասակարգ եր հարյուր գլխանի, վոր ծծում եր ահագին պետության կենսական հյութերը և նրանցից իր համար միլիոններ եր դիզում Բոսֆորի ափերին։ Իշխողը, կառավարողը թյուրք մեծավորը չեր վոչ բազմահռչակ փաշան, զորքերի ու լայնատարած նահանգների գոռոզ, ինքնակամ փաշան կամ անգամ սուլթանն ինքն,—այլ իր սնդուկի առջև ծալապատիկ նստած և իր վոսկիները դարսող հայ վաշխառուն։ Այսպես եր տնորինել պետական կարգը։ Վաշխառուական կապիտալը խրված եր պետական գոյության մեջ իբրև նրանից ծնված, նրանով սնվող և նրան սնուցանող մի անհրաժեշտ մասնիկ։ Մեկն առանց մյուսի պետությունն ու սառաֆը ապրել չեյին կարող։ Նրանք հոժարակամ բաժանել եյին իշխանությունն իրանց մեջ և առյուծի բաժինն ընկել եր վաշխառուին։ Յեվ այս, իհարկե, չեր վնասում պետականության։ Իրար հետ մերված, իրար կյանք տվող դաշնակիցներ, ապրել եյին նրանք դարերով, և սրանից ինչ վնաս։ Վնասվողն ազգաբնակությունն եր, բայց հենց այս ել հարկավոր եր այն վարչական իմաստության, վոր ընդգրկել եր ոսմանյան պետականությունը—մշտապես կեղեքվող մասսաներ,

  1. A.Ubicini-«Lettres sur la Turquie»,t. II, Paris,1856,p.313.
  2. Ամիրայական և վաճառականական դասակարգերի ուսումնասիրությունը տ․ իմ «Հայ հասարակական շերտավորումներ և շարժումներ» անտիպ աշխատության մեջ