և արծաթով և բազում նուերք մեծամեծ թագաւորաց, ձոնեալ անդ»։[1]) Բացի իր այս մեծահարուստ բովանդակությունից, մեհյանը հռչակված եր և իր կալվածների գեղեցիկ դիրքով ու բնական հարստություններով։ Գրիգորը նրան տիրացավ մեծ դժվարություններով, մի ամբողջ պատերազմի միջոցով, վոր մանրամասն նկարագրված ե Զենոբ Գլակի անունով մնացած ավանդությունների մեջ: Մենք այստեղ տեսնում ենք քրմական մի խոշոր ավատական յերկիր, վորպիսին Տարոնն եր, վոր հանում եր Գրիգորի տարած արքունի զորքերի դեմ իր սեփական բանակը, բաղկացած վեց հազար հոգուց և այս ուժը պարտվում ե համառ և արյունահեղ դիմադրություն ցույց տալուց հտո։ Այսպիսի թանգ գնով ձեռք բերած սքանչելի կալվածը Գրիգորը սեփականում եր իրան։
Յեկեղեցու պետից հետո գալիս եյին նրա իշխանները-յեպիսկոպոսները, վորոնք նույնպես բավարար կալվածներ եյին ստանում Գրիգորից։ Թե վորքան եր նա առատաձեռն այս յերկրային բաշխումների մեջ և մանավանդ թե ինչպես եր նա վերաբերվում հայ ժողովրդին պատկանող հողերին, այս մասին մոտավոր հասկացողություն կարելի յե կազմել նույն Զենոբ Գլակի անունը կրող ավանդություններից։ Այդտեղ մենք տեսնում ենք Գրիգորին վերագրվող մի նամակ, վորով նա Արևմուտքից յեպիսկոպոսներ և քահանաներ եր հրավիրում՝ Հայաստանի մեջ պաշտոնավարելու համար։
«Մանաւանդ զի,- գրում էր մի յեպիսկոպոսի,- գիտէիք եթէ ամենայն գաւառացս եպիսկոպոս պիտոյ են և քահանայս: Զի թեպետ ոմանք, որք ուստեք ուստեք եկեալ են ժողովեալ, բայց զինչ են այսոքիկ առ վեց հարիւր և քսան գաւառս հայոց. որև գաւառին մեն մի քահանայ կամ երկու լուկ թէ հանդիպի: Զի դեռ մանկունք երկրիս ի դպրոց են, և ոչ ոք ի նոցանէ բաւականս քահանայութեան:… Ապա աղաչեմք զձեզ, ի մէնջ մի վերջանայք, այլ ամենայն վստահութեամբ փութացարուք գալ զկնի արանցղ, զոր յղեցաք առ ձեզ: Եւ եթէ զայցեք, զամենայն երկիրդ Եկեղաց և Հարքայ ձեր առաջի ունեմք, յոր վիճակ և բնակեոջիք՝ ձեր եղեցի և որք զկնի ձեր, որչափ կենդանի էք դուք և մեք. իսկ երկիրն Մամիկոնէից եթե հաճոյ թուեսցի ձեզ. որպէս և դու իսկ տոէիր՝ զիննակնեան տեղիսն ինձ տուր, և անդ զքո եղբայրն իսկ եմ ձեռնադրեալ եպիսկոպոս, և ըստ կարի աղաչանց գանուն տեղւոյն փսղեցաք յիւր ատելի անուն:… Սակայն եթէ ինքն տացե, ի մէնջ լիով է, զի այլ ևս յաւելում ի դաստակերտս: Ապա եթէ զայն ոչ, սակայն ամենայն երկիրն առաջի ձեր է, զոր և տեսանէք տեղի վայելուչ այն ձեզ»[2])
Նկատի ունենալով այս առատաբաշխությունը, լսենք Ագաթանգեղոսին, վոր ասում ե, թե չորս հարյուր յեպիսկոպոսներ